IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

RSF-ը դատապարտում է Անկարային




RSF«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը (RSF) դատապարտել է Թուրքիայի հեռարձակման վերահսկողության պետական կառույցին (RTUK)` Haberturk հեռուստաալիքով հեռարձակվող Teke Tek հեռուստածրագիրը փակելու առնչությամբ կայացրած որոշման համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ RTUK-ը որոշում էր կայացրել դադարեցնել թուրքական Haberturk հեռուստաալիքով հեռարձակվող Ֆաթիհ Ալթայլըի Teke Tek հեռուստածրագիրը, որի շրջանակում ժամանակ առ ժամանակ ուղիղ եթերով քննարկվում էր Հայոց ցեղասպանության հարցը:

Հեռուստանախագծի կասեցման պատճառ էր դարձել հաղորդումներից մեկի ժամանակ պոլսահայ ականավոր լեզվաբան, գրող-հրապարակախոս Սևան Նիշանյանի` Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ տեսակետներին բարձրաձայնումը: RTUK-ն իր որոշման մեջ ընդգծել էր, որ Նիշանյանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած տեսակետները «անցել են քննադատության բոլոր սահմանները», ինչպես նաև պարունակում են «վիրավորանքի» տարրեր:

ԹԵՐԹ.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,714

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>