IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Ֆոտո-ռեպորտաժներ

NeoVision. Երևանյան սեմինարի երկրորդ օրը




NEoVision սոցիալական մեդիա և բլոգինգ տեխնոլոգիաներին և գործիքներին նվիրված սեմինարների երևանյան երկրորդ օրը ամբողջությամբ ընդգրկում էր բլոգային WordPress CMS համակարգն ու նրանում աշխատելու հմտությունները: Երևանյան սեմինարի առաջին օրվա համեմատ, երկրորդ օրն անցավ գործնական մթնոլորտում:

NeoVision - social media and blogging seminar in Yerevan city

Սեմինարի մասնակիցները լսեցին, թե ինչպես ստեղծել սեփական անկախ բլոգը (stand alone): Մասնակիցներին WordPress CMS համակարգը ներկայացրին ՆեոՄեդիա նախագծի համահեղինակներ Վարդան Պապիկյանն ու Վարդան Գրիգորյանը:

Այնուհետև, ներկայացվեց արդեն WordPress CMS համակարգի վրա աշխատող հայկական բաց բլոգ-պորտալը` www.ArmenianOpen.net-ը, որտեղ մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է դառնալ համահեղինակ:

Սեմինարի վերջնամասում մասնակիցների հետ տեղի ունեցավ երկարատև հարց ու պատասխան:

Հիշեցնենք նաև, որ NeoVision-ի շրջանակներում հաջորդ սեմինարը տեղի կունենա Գյումրի քաղաքում հուլիսի 9-ին և 10-ին, սկիզբը` 13:00: Գյումրու սեմինարի մասին տես այստեղ: Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղի ունենալիք սեմինարների մասնակիցների գրանցումը կշարունակվի մինչև հուլիսի 8-ը ներառյալ:

Երևանյան սեմինարի կազմակերպմանն աջակցելու համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում ԳՈՐԾՔ ընկերությանը:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 5,586

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>