IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Երևանյան, Ֆոտո-ռեպորտաժներ

NeoVision Երևանյան սեմինարի առաջին օր.




Երեկ, հուլիսի 2-ին, տեղի ունեցավ NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ միջոցառումների շարքի առաջին սեմինարը Երևանում: Նախապես հայտարարված Երևանյան օրակարգի համաձայն, ՆեոՄեդիա նախագծի համահեղինակներ Վարդան Պապիկյանն ու Վարդան Գրիգորյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեցին սոցիալական մեդիա ոլորտի առաձնահատկությունները և գործիքները. Facebook.com սոցիալական ցանցը, Twitter միկրոբլոգային համակարգը` որպես ժամանակակից սոցիալական մեդիա ոլորտի գործիքներ:

NeoVision - Social Media & Blogging Seminar in Yerevan. Day 1

Այնուհետև ներկայացվեցին բլոգային հանրահայտ տիրույթները, որտեղ ցանկացած ինտերնետից օգտվող կարող է ստեղծել իր անձնական բլոգը` WordPress.com, BlogSpot.com և արդեն առանձին Ռուզան Հարությունյանի կողմից ներկայացվեց LiveJournal.com բլոգային և սոցիալական հարթակը:

Մասնակիցների կողմից եղան հարցեր` կապված տարբեր գործիքների և բլոգային հարթակների հետ: Այդ պատճառով մի փոքր ավելի մանրամասն ներկայացվեցին WordPress.com հարթակի հնարավորությունները գործնական եղանակով:

Ընդմիջումից հետո սեմինարի մասնակիցները լսեցին մարքետոլոգ Լուսինե Նալբանդյանին, որը ներկայացրեց իր մոտեցումները նոր մեդիայի և բլոգինգի մասին: Լուսինեն ներկայացրեց մասնագիտական և թեմատիկ բլոգի վարման մասին իր տեսանկյունը. ինչպես և ինչ սկզբունքներով ստեղծել և վարել մասնագիտական և թեմատիկ բլոգ, ինչ նպատակների համար այն կարող է ծառայել և ինչ արդյունքների կարելի է հասնել նրանով:

Երևանյան սեմինարը կշարունակվի այսօր` հուլիսի 3-ին, սկիզբը` 18:00: Երկրորդ օրվա օրակարգում ընդգրկված է WordPress CMS համակարգի գործնական մաս, որի շրջանակներում մասնակցիներին կսովորեցնեն, թե ինչպես վարել անձնական բլոգ պրոֆեսիոնալ բլոգային հարթակի վրա: Նշենք նաև, որ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան միանալ ArmenianOpen.net և NeoVision.am բլոգ-պորտալներին և դառնալ համահեղինակներ:

Ներկայացնում ենք Երևանյան առաջին սեմինարի առաջին օրվա ֆոտո-ռեպորտաժը.

** Սոցիալական մեդիա սեմինարների ընթացքին հետևելու համար iReport.am կայքում հետևեք սոցիալական մեդիա գրանշմամբ գրառումներին:

** Սոցիալական մեդիա ոլորտի գործիքների և տեխնոլոգիաների մասին ՆեոՄեդիա նախագծի պաշտոնական կայքում ստեղծվել է հատուկ բաժին հայ օգտվողների համար` www.neomedia.am/publishing, որը մոտ ժամանակներս կգործի ամբողջությամբ:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 5,087

Advertisement & web design solutions in Armenia

4 մեկնաբանություն »

  • Կարեն said:

    Ծանոթացա հոդվածին և ցանկություն ունեմ ներգրավվելու սեմինարներին: Ինչպես է դա հնարավոր անել:

  • tigranmkrtchyan said:

    Seminarnere shat hetaqrqir ein. shnorhakalutyun neomedia-in!!!

  • Անուշ said:

    Անչափ շնորհակալություն ՁԵՌՔ հ/կ-ին ու Նեոմեդիային!!!!!
    Ընկերներիցս լսեցի, որ բավական արդյունավետ դասընթացներ են, իսկ Երևանում կրկին լինելու՞ է սեմինար

  • Ռուզան said:

    Շնորհակալություն Արմենպրեսսին ։)))
    http://www.armenpress.am/news/more/id/610558/lang/am

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>