NeoVision Երևան – 2. հուլիսի 26, Սոցիալական մեդիա և բլոգինգ
NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքից արդեն վերջինը տեղի կունենա Երևանում հուլիսի 26-ին, սկիզբը` 12:00: Սոցիալական մեդիա և բլոգինգ երևանյան երկրորդ սեմինարը տեղի կունենա ՁԵՌՔ Հ/Կ գրասենյակում (Ավետ Ավետիսյան 21, բն. 27, “Դի-Էյչ-Դի Կոնտակտ” ՍՊԸ-ի և “ՁԵՌՔ” ՀԿ-ի տարածք):
Սեմինարի թեմաներն են.
Սոցիալական մեդիա գործիքներ և սոցիալական ցանցեր.
- Facebook և Twitter ցանցերը` որպես սոցիալական մեդիա գործիքներ և բլոգային զոնաներ.Սոցիալական ակտիվ խմբեր, հեղինակային հրապարակումներ և հաղորդագրություններ, կազմակերպությունների կորպորատիվ խմբեր և ֆան-էջեր. Վարող` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
- Բլոգային տիրույթներ. WordPress, Livejournal, Blogspot.com, Molorak.net: Բլոգային տիրույթների յուրահատկությունները և հնարավորությունները: Կներկայացնեն Վարդան Պապիկյանը և Ռուզան Հարությունյանը:
- Մասնագիտական և թեմատիկ բլոգներ: Բլոգների ուղղվածություններ և յուրահատկություններ: Կներկայացնի Լուսինե Նալբանդյանը:
Մանրամասների համար կապվեք մեզ հետ հետևյալ կոնտակտներով.
Էլ. փոստ` seminar[@]neomedia.am
Tel: (093) 608606, (094) 339488, (055)645516
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ի սեմինարը վերջինն է NeoVision ամառային սեմինարների շարքից:
NeoVision սեմինարների շարքի մասին մանրամասն կարդացեք այստեղ` www.neomedia.am/neovision
Նախորդ, տեղի ունեցած սեմինարների մասին տես հետևյալ հղումներով.
- NeoVision Երևանյան սեմինարի առաջին օր. և NeoVision. Երևանյան սեմինարի երկրորդ օրը
- NeoVision – երկօրյա սեմինարը Գյումրիում
- NeoVision վանաձորյան սեմինար. ռեպորտաժ
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,467










Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.