NeoVision վանաձորյան սեմինար. ռեպորտաժ
Սոցիալական մեդիա և բլոգինգ երկօրյա սեմինար Վանաձորում
Սոցիալական մեդիա և բլոգինգ տեխնոլոգիաներին և գործիքներին նվիրված NeoVision սեմինարների շարքի նախաձեռնողական խումբը հյուրընկալվեց Վանաձորում հուլիսի 16-ին և 17-ին: Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտում երկօրյա սեմինարների ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին սոցիալական մեդիա ոլորտի առանձնահատկություններն ու հնարավորությունները, բլոգային տիրույթներն իրենց առավելություններով և տարբերություններով, միկրոբլոգային մի քանի համակարգեր և այլն:
Վանաձորյան սեմինարների ամենաուշագրավ փաստն այն էր, որ երկու օրվա ընթացքում սեմինարին մասնակցեցին ընդամենը երկու տղաներ,
մնացած 18 մասնակիցներն իգական սեռի ներկայացուցիչներ էին: Հարկավոր է նշել նաև, որ մասնակիցներն իրենց հետաքրքրվածությամբ թողեցին բավականին լավ տպավորություն. նրանց կողմից տրվեցին բազմազան հարցեր` կապված ինչպես բլոգային միջավայրի և սոցիալական մեդիայի, այնպես էլ հեղինակային իրավունքների, բլոգի առաջխաղացման, թեմատիկ գրառումների հետ:
Սեմինարի առաջին օրը սոցիալական մեդիա ոլորտի կարևորության և յուրահատկությունների, ինչպես նաև WordPress.com և BlogSpot.com բլոգային տիրույթների և սոցիալական ցանցերի մասին մասնակիցներին ներկայացրեցին ՆեոՄեդիա նախագծի համահեղինակներ Վարդան Պապիկյանն ու Վարդան Գրիգորյանը:
Այնուհետև մասնակիցներին Livejournal բլոգային տիրույթի հետ ծանոթացրեց ՁԵՌՔ Հ/Կ ներկայացուցիչ, բլոգեր և լրագրող Արմեն Հովհաննիսյանը (Azatarar):
Սեմինարի երկրորդ օրն հագեցած էր թեմատիկ և մասնագիտական բլոգների մասին տեղեկություններով, որի ընթացքում մարքետոլոգ Լուսինե Նալբանդյանը մասնակիցներին ներկայացրեց մասնագիտական բլոգների մասին իր մոտեցումները:
Երկրորդ օրվա վերջում արդեն ներկայացվեց հայկական բաց բլոգ-պորտալը, ոի վերաբերյալ մասնակիցներրը ցուցաբերեցին մեծ հետաքրքրվածություն: ArmenianOpen.net բլոգ-պորտալը ներկայացնողները հատկապես նշեցին, որ հայկական բաց բլոգ-պորտալում կարևոր է մարզերից եկող տեղեկատվական հոսքը, քանի որ այսօր դեռ այն բավարար ծավալով չի
կատարվում և շատ միջոցառումներ և տեղեկություններ չեն հասնում մեզ, որքան որ հնարավոր է:
Վանաձորի երկօրյա սեմինարի ընթացքում մասնակիցներից մի քանիսի համար հենց տեղում ստեղծվեցին բլոգներ երեք բլոգային տիրույթներում. Մասնակիցներից Նոնա Բարսեղյանի համար ստեղծվեց monabars.wordpress.com անձնական բլոգը, Լիլիթ Գրիգորյանի համար lilokgrig.blogspot.com բլոգը և Սեդա Ղումաշյանի Selenngo.livejournal.com բլոգը:
Նշենք նաև, որ Վանաձորյան սեմինարը վերջինն էր NeoVision ամառային արտագնա միջոցառումների շարքից: NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների ամփոփիչ զեկույցը iReport.am կայքում կհրապարակվի մոտակա օրերին: NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքի երևանյան երկրորդ սեմինարի մասին կտեղեկացնենք շուտով, որը տեղի կունենա հուլիսի վերջին:
Վանաձոր քաղաքում սեմինարների կազմակերպմանն աջակցելու համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի ղեկավարությանը:
- NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ երևանյան սեմինարի մասին
- NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ Գյումրի քաղաքի սեմինարի մասին
Հավելյալ տեղեկություններ.
- Իմանալ ավելին NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ ամառային սեմինարների մասին` www.neomedia.am/neovision
- Ինչ է սոցիալական մեդիան. սոցիալական մեդիա գործիքներ, բլոգային պլատֆորմներ, միկրոբլոգներ և այլն` www.neomedia.am/publishing
- NeoMedia նախագծի պաշտոնական կայքը
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 7,192








hetaqrqir a!
nice memories
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր