IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » IT & ինտերնետ, Ֆոտո-ռեպորտաժներ

NeoVision – երկօրյա սեմինարը Գյումրիում

Social Media and Blogging Seminar in Gyumri. 9 - 10 July 2010NeoVision ծրագրի շրջանակներում սոցիալական մեդիա և բլոգինգ տեխնոլոգիաների վերաբերյալ ամառային սեմինարների երկրորդ մասը տեղի ունեցավ Գյումրիում հուլիսի 9-ին և 10-ին: Նախապես հրապարակված սեմինարի օրակարգի համաձայն, մասնակիցներին ներկայացվեցին սոցիալական մեդիա ոլորտի և գործիքների մասին մանրամասներ. ինչպես և որ դեպքերում օգտագործել սոցիալական մեդիա գործիքները, ինչ մեթոդներ կան ինտերնետային մեդիան օգտագործելու համար:

Սոցիալական մեդիա գործիքների շարքում հատուկ ընդգծվեցին Facebook.com, Twitter.com, LinkedIn.com, Google Buzz սոցիալական ցանցերն ու միկրոբլոգային հարթակները:

ՆեոՄեդիա նախագծի համահեղինակներ Վարդան Պապիկյանի և Վարդան Գրիգորյանի կողմից ներկայացվեցին նաև մի քանի հայկական սոցիալական մեդիա գործիքներ և հարթակներ, մասնավորապես` Armenix.com հայկական միկրոբլոգային համակարգն ու ArmFeeds.com հայկական բլոգային ագրեգատոր համակարգը:

Social Media and Blogging Seminar in Gyumri. 9 - 10 July 2010Երկօրյա սեմինարների ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին նաև համացանցում առավել օգտագործվող և արդյունավետ բլոգային հարթակները` Wordpress, Blogspot և Livejournal համակարգերը: Ձեռք Հ/Կ ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանի կողմից մասնակիցներին ներկայացվեց Livejournal.com բլոգային հարթակն իր հնարավորություններով, յուրահատկություններով և տարբերություններով: Որպես օրինակ, ստեղծվեց նոր բլոգ մասնակիցներին մեկի համար, որի վրա էլ ցուցադրվեցին մանրամասները:

Սեմինարի առաջին օրվա վերջնամասում իր անձնական մոտեցումները ներկայացրեց Գյումրեցի բլոգեր Լուսինե Բարսեղյանը: Եղան բազմաթիվ հարցեր, որոնցից շատերը նույնիսկ ընդգրկեցին ինտերնետային կոմերցիայի և որոնողական առաջխաղացման ոլորտները:

Գյումրի քաղաքի սեմինարի երկրորդ օրն արդեն մասնակիցները լսեցին Armen Harutyunyan's presentation of Livejournal blogging platformթեմատիկ և մասնագիտական բլոգների յուրահատկությունների մասին մանրամասներ, որի շրջանակում էլ մարքետոլոգ Լուսինե Նալբանդյանը ներկայացրեց իր մասնագիտական մոտեցումները թեմայի շուրջ:

Երկրորդ օրվա կարևոր հատվածներից էր նար Worpdress.com բլոգային տիրույթում նոր բլոգ գրանցելու և բլոգը ղեկավարելու մասը, որը ներկայացրեցին ՆեոՄեդիա նախագծի ադմինիսրտատորները:

Օրվա վերջում արդեն ներկայացվեց ArmenianOpen.net հայկական բաց բլոգ-պորտալը, ինչպես և նախորդ անգամ, սեմինարի մասնակիցները հրավիրվեցին միանալ բաց բլոգ-պորտալին և դառնալ համահեղինակներ:

Ընդհանուր առմամբ, Գյումրի քաղաքի երկօրյա սեմինարներն անցան բավականին ակտիվ և դինամիկ մթնոլորտում:

Գյումրի քաղաքի սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարի կազմակերպչական աշխատանքներին մեծ աջակցություն ցուցաբերեց բլոգեր Լուսինե Բարսեղյանը, որի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում նրան:

Հատուկ շնորհակալություն նաև Գյումրու ՀՊՃՀ (պոլիտեխնիկ) մասնաճյուղին, մասնավորապես, տնօրեն Պ-ն Շահբազյանին` սեմինարներին աջակցելու համար:

NeoVision սեմինարների ամառային շարքի հաջորդ և վերջին կանգառն է Վանաձոր քաղաքը, որտեղ սեմինարը տեղի կունենա հուլիսի 16-ին և 17-ին Վանաձորի մանկավարժական համալսարանում, սկիզբը` 10:00

Վանաձորի սեմինարի օրակարգը կհրապարակենք շուտով: Վանաձորի սեմինարին մասնակցելու համար գրանցվեք այս էջում:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , , , ,

Advertisement & web design solutions in Armenia




2 մեկնաբանություն »

  • iReport.am ամենօրյա գրառումներ » NeoVision վանաձորյան սեմինար. ռեպորտաժ said:

    [...] NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ Գյումրի քաղաքի սեմինա… 1234► [...]

  • Artush Rushanyan said:

    ԱՀԱՎՈՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ ու շատ հաճելի սեմինարներ են էղել փաստորեն: Ցավում եմ որ նույնիսկ նախապես գրանցվելուց հետո չկարողացա ներկա գտնվել: Հուսով եմ հաջորդ անգամ էս իրադարձուփյունների անմիջական մասնակիցը կլինեմ: Իմացեք, համոզված եմ Գյումրիում ձեզ դեռ շատ մարդիկ են սպասում, էնպես որ նման սեմինարներին շատերը ուրախ կլինեն :)

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>