NeoVision Վանաձոր– Social Media & Blogging. Վանաձորի սեմինարի օրակարգը
Վանաձոր, հուլիսի 16 և 17 / սկիզբը` 11:00 – Սոցիալական մեդիա և բլոգինգ. տեսական և պրակտիկ երկօրյա սեմինար (3)
NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքից Վանաձոր քաղաքի սեմինարը տեղի կունենա հուլիսի 16 և 17-ին Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի 31 լսարանում: Սեմինարները կսկսվեն ցերեկը` 11:00 և կշարունակվեն մինչև 14:00:
Սեմինարներին կարող են մասնակցել բոլոր ուսանողները, սակայն մասնակիցների թիվը սահմանափակ է (մինչև 30): Սեմինարները անվճար են և հետապնդում են հայ երիտասարդության շրջանում հետաքրքրության բարձրացում սոցիալական մեդիա միջավայրի և, մասնավորապես, բլոգոսֆերայի և միկրոբլոգինգի հանդեպ (Վանաձորում սեմինարներին մասնակցելու համար գրանցվեք այստեղ): Նշենք, որ սեմինարի մասնակիցների տեղափոխում դեպի Վանաձոր ներառված չէ ծրագրում:
NeoVision սեմինարները կպարունակեն երկու մաս. տեսական և պրակտիկ:
ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ. ՎԱՆԱՁՈՐ
Երկօրյա սեմինար Սոցիալական մեդիա և բլոգինգ, Վանաձոր. Հուլիսի 16 և 17, 11:00 – 14:00
Օր առաջին. տեսական մաս
- Ներածություն. Սոցիալական մեդիա. ինչ նշանակություն ունի այսօր սոցիալական մեդիան և ինչ հնարավորություններ է տալիս ժամանակակից մարդուն:
Սոցիալական մեդիա գործիքներ և սոցիալական ցանցեր.
- Facebook և Twitter ցանցերը` որպես սոցիալական մեդիա գործիքներ և բլոգային զոնաներ.Սոցիալական ակտիվ խմբեր, հեղինակային հրապարակումներ և հաղորդագրություններ, կազմակերպությունների կորպորատիվ խմբեր և ֆան-էջեր. Վարող` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
Սոցիալական մեդիա գործիքներ. Ծանոթացում բլոգային պլատֆորմների հետ
- Ծանոթացում Blogger (BlogSpot.com), LiveJournal (LiveJournal.com) և WordPress (WordPress.com) բլոգային համակարգերի հետ. Վարող` Վ. Պապիկյան, Վ. Գրիգորյան և Ռուզան Հարությունյան
Օր երկրորդ. տեսական և պրակտիկ մաս
Ներածություն. Որ միջավայրերում ստեղծել և առաջխաղացնել անհատական, թեմատիկ կամ կորպորատիվ բլոգները: Բլոգների թարմացման պարբերականություն, թեմատիկայի ընտրություն, լսարանի յուրահատկությունները և այլ հարցեր` կապված բլոգային ռեսուրսների հետ:
- Մասնագիտական և թեմատիկ բլոգներ. մասնագիտական բլոգի յուրահատկությունները, նպատակներն ու առավելությունները: Ում է անհրաժեշտ ունենալ մասնագիտական և թեմատիկ բլոգ: Ներկայացնող` Լուսինե Նալբանդյան, մարքետոլոգ
NeoVision բլոգային բազմահեղինակային պորտալի ներկայացում և հրավեր:
- Ովքեր կարող են դառնալ NeoVision.am և ArmenianOpen.net բլոգ-պորտալների համահեղինակներ և ինչ գրառումներ ու հրապարակումներ կարող են կատարել բլոգ-պորտալի համահեղինակները:
** Սեմինարի մասնակիցները ցանկալի է, որ ունենան իրենց հետ համակարգիչներ և ինտերնետ` պրակտիկ աշխատանքներում ավելի ներգրավված լինելու համար:
** Մասնակիցներին կտրվեն սեմինարների տպագիր նյութերը, գրառումների համար պիտույքներ (բլոկնոտ և գրիչ) և սկսնակ բլոգերի ուղեցույց:
Հոդվածի գրանշումներ (tags)` blogging seminar, NeoVision, NeoVision Vanadzor, social media seminar, social media vanadzor, Vanadzor seminar, բլոգինգ, բլոգինգ սեմինար, հայկական բլոգոսֆերա, ուսանողական սեմինար, սեմինար Վանաձորում, սոցիալական մեդիա, սոցիալական մեդիա սեմինար, Վանաձոր| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,163










Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.