IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Express-ռեպորտաժներ, IT & ինտերնետ

NeoVision in Gyumri – Social Media & Blogging. Գյումրու սեմինարի օրակարգը



Գյումրի, հուլիսի 9 և 10 / 13:00 – Սոցիալական մեդիա և բլոգինգ. տեսական և պրակտիկ երկօրյա սեմինար (2)

Social Media and Blogging Seminar in Gyumri

NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքից Գյումրի քաղաքի սեմինարը տեղի կունենա հուլիսի 9 և 10-ին Գյումրու Պոլիտեխնիկ ինստիտուտի 1208 լսարանում: Սեմինարները կսկսվեն ցերեկը` 13:00 և կշարունակվեն մինչև 16:00:

Սեմինարներին կարող են մասնակցել բոլոր ուսանողները, սակայն մասնակիցների թիվը սահմանափակ է (մինչև 30): Սեմինարները անվճար են և հետապնդում են հայ երիտասարդության շրջանում հետաքրքրության բարձրացում սոցիալական մեդիա միջավայրի և, մասնավորապես, բլոգոսֆերայի և միկրոբլոգինգի հանդեպ (Երևանում, Գյումրիում կամ Վանաձորում սեմինարներին մասնակցելու համար գրանցվեք այստեղ):

NeoVision սեմինարները կպարունակեն երկու մաս. տեսական և պրակտիկ:

ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ

Երկօրյա սեմինար Սոցիալական մեդիա և բլոգինգ, Գյումրի. Հուլիսի 9 և 10, 13:00 – 16:00

Օր առաջին. տեսական մաս

  • Ներածություն. Սոցիալական մեդիա. ինչ նշանակություն ունի այսօր սոցիալական մեդիան և ինչ հնարավորություններ է տալիս ժամանակակից մարդուն:

Սոցիալական մեդիա գործիքներ և սոցիալական ցանցեր.

  • Facebook և Twitter ցանցերը` որպես սոցիալական մեդիա գործիքներ և բլոգային զոնաներ.Սոցիալական ակտիվ խմբեր, հեղինակային հրապարակումներ և հաղորդագրություններ, կազմակերպությունների կորպորատիվ խմբեր և ֆան-էջեր. Վարող` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան

Սոցիալական մեդիա գործիքներ. Ծանոթացում բլոգային պլատֆորմների հետ

  • Ծանոթացում Blogger (BlogSpot.com), LiveJournal (LiveJournal.com) և WordPress (WordPress.com) բլոգային համակարգերի հետ. Վարող` Վ. Պապիկյան, Վ. Գրիգորյան և Ռուզան Հարությունյան

Բլոգոսֆերա. անձնական մոտեցումներ

  • Անձնական բլոգներ. Անձնական բլոգի վարման հատկություններ. ում և ինչի համար են պետք անձնական բլոգները և ինչ արդյունքների կարելի է հասնել անձնական բլոգի միջոցով: Ներկայացնող` Լուսինե Բարսեղյան, ուսանող:

Օր երկրորդ. տեսական և պրակտիկ մաս

Ներածություն. Որ միջավայրերում ստեղծել և առաջխաղացնել անհատական, թեմատիկ կամ կորպորատիվ բլոգները: Բլոգների թարմացման պարբերականություն, թեմատիկայի ընտրություն, լսարանի յուրահատկությունները և այլ հարցեր` կապված բլոգային ռեսուրսների հետ:

  • Մասնագիտական և թեմատիկ բլոգներ. մասնագիտական բլոգի յուրահատկությունները, նպատակներն ու առավելությունները: Ում է անհրաժեշտ ունենալ մասնագիտական և թեմատիկ բլոգ: Ներկայացնող` Լուսինե Նալբանդյան, մարքետոլոգ

NeoVision բլոգային բազմահեղինակային պորտալի ներկայացում և հրավեր:

  • Ովքեր կարող են դառնալ NeoVision.am և ArmenianOpen.net բլոգ-պորտալների համահեղինակներ և ինչ գրառումներ ու հրապարակումներ կարող են կատարել բլոգ-պորտալի համահեղինակները:

** Սեմինարի մասնակիցները ցանկալի է, որ ունենան իրենց հետ համակարգիչներ և ինտերնետ` պրակտիկ աշխատանքներում ավելի ներգրավված լինելու համար:

** Մասնակիցներին կտրվեն սեմինարների տպագիր նյութերը, գրառումների համար պիտույքներ (բլոկնոտ և գրիչ) և սկսնակ բլոգերի ուղեցույց:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 4,851

Advertisement & web design solutions in Armenia