Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը
Երևանում «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է ավանդական ծիրանօրհնեքով, ապա փառատոնի մեկնարկային ֆիլմը եղել է Անրի Վեռնոյի «Մայրիկը»: Պատվավոր հյուրերի` վարչապետի, քաղաքապետի ներկայությամբ, բացման արարողությանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեին հանձնել է մշակույթի նախարարության ոսկե մեդալը։
Փառատոնը այս տարի ստացել է մասնակցության ավելի քան 500 հայտ աշխարհի 75 երկրներից: Ընտրվել է ներկայացրած ֆիլմերից 120-ը: Նշենք, որ այս տարի առաջին անգամ մասնակցության հայտ են ներկայացրել Հորդանանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Կոստա Ռիկայից ։
Կինոփառատոնը ներկայացնող 3 մրցութային ծրագիր` միջազգային խաղարկային, վավերագրական ֆիլմերի, Հայկական համայնապատկեր, դատել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին:
Փառատոնը շարունակվելու է մինչև հուլիսի 18-ը, իսկ փառատոնային 7 օրերի ընթացքում տեղի է ունենալու նաև ջազ համերգ` հայկական ջազային խմբերի մասնակցությամբ:
Հոդվածի գրանշումներ (tags)` Golden Apricot, Golden Apricot 2010, Yerevan cinema festival, Երևանյան կինոփառատոն, կինո փառատոն, կինոփառատոն, Ոսկե Ծիրան, Ոսկե Ծիրան 2010| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,789










Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.