Այ քեզ ութոտնուկ…
Գերմանացի հայտնի ութոտնուկն իր գործը արեց` մինչև վերջ գուշակելով իր ազգային հավաքականի հանդիպումների ելքերը. Եվ ահա, Գերմանիան դուրս մնաց պայքարից Իսպանիայի հետ հանդիպմանը պարտվելով 1:0 հաշվով:
Իսկ հիմա էլ Գերմանիայի հավաքականի պաշտոնական գուշակ` ութոտնուկ Փոլի կյանքը վտանգի տակ է այն բանից հետո, երբ նա գուշակել է ՀԱՀ–ում ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչում իսպանացիների հետ խաղում բունդեսթիմի պարտությունը։
Փոլի վերջին գուշակությունից դժգոհ երկրպագուները ներկայացնում են ճաշատեսակների բաղադրատոմսեր, որոնք կարելի է պատրաստել ութոտնուկի մսից. ոմանք ցանկանում են նրանից ապուր պատրաստել, մյուսները՝ աղցան։
Փոլին գնել ցանկացող երկրպագուներից մեկը նույնիսկ ասել է, որ եթե ինքն ուտի կենդանուն, դա հաջողություն կբերի գերմանացիներին։
«Նոստրադամուսին» դեռ ոչ ոք չի գնել, սակայն Sea Life լողավազանի աշխատակիցները լրջորեն մտածում են Փոլին լրացուցիչ հսկիչներ կցելու մասին։ Այս մասին հայտնում է LifeSports–ը։
Մանրամասները` ԹԵՐԹ.am-ից
Հոդվածի գրանշումներ (tags)` Germany, World Cup 2010, осьминог, աշխարհի առաջնություն, Գերմանիայի հավաքական, գուշակ ութոտնուկ, ութոտնուկ, ֆուտբոլ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,919









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.