Bobbi Eden for Holland !
Քանի դեռ աշխարհի առաջնությունը գտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, աշխարհն էլ իր հերթին պտտվում է առաջնության շուրջ: Ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին, կմրցեն Հոլանդիայի և Իսպանիայի հավաքականները, որոնց դեռ երբեք բախտ չի վիճակվել դառնալու աշխարհի չեմպիոն:
Դեռ ավելին, իսպանիայի հավաքականին երբեք չի հաջովել հասնել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Իսկ ահա աշխարհի առաջնության մասնակից հավաքականները շարունակում են խոստումներ ստանալ հայտնի մոդելներից։ Հոլանդիայի հավաքականին ջերմ ողջույններ է ուղարկել հոլանդուհի հայտնի պոռնոաստղ Բոբբի Իդենը։ Վերջինս Twitter-ում խոստացել է հոլանդացի խաղացողներին անմոռանալի պահեր պարգևել՝ աշխարհի առաջնության եզրափակիչում հաջողության հասնելու դեպքում։
Իդենը նշել է, որ պատրաստ ամբողջովին տրվել հավաքականի խաղացողներին և կատարել նրանց բոլոր ցանկությունները։ Իդենը ընդգծել է, որ երբեք ետ չի կագնի իր խոստումից։ Նա հույս է հայտնել, որ հոլանդացիները կդառնան չեմպիոն, իսկ գործընկերուհիներին կոչ է արել ճիշտ հասկանալ իրեն։
Նշենք, որ ավելի վաղ Ուրուգվայի ու Արգենտինայի հավաքականների խաղացողները ևս նմանատիպ խոստումներ էին ստացել իրենց երկրում հայտնի մոդելներից, սակայն հարավամերիկացիների դեպքում խոսքն ընդամենը էրոտիկ շոուների կամ մերկ լուսանկարների մասին էր։
Մանրամասները` ArmSport.am կայքից:
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 4,490


