BlackBerry-ն Հայաստանում. Orange Armenia & Research In Motion
Այսօր` հուլիսի 14-ին, Օրանժ Արմենիա և Research In Motion (RIM) ընկերությունները հայտարարել են, որ այս ամառվա ընթացքում Հայաստանում կներկայացնեն BlackBerry® ծառայությունը: BlackBerry® լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղում է, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ օգտվել էլ. փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից և բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից:
BlackBerry® ծառայության մեկնարկով Orange-ի հաճախորդները կարող են վայելել ազատությունը և աշխատանքի արդյունավետւթյունը BlackBerry® սմարթֆոնների օգնությամբ և կապի մեջ լինել և մշտապես մուտք ունենալ դեպի տեղեկատվություն` նույնիսկ լինելով շարժման մեջ:
Օրանժ Հայաստան ընկերության հայտարարության համաձայն` ընկերության հաճախորդներին առաջարկվող BlackBerry® ծառայությունը ազատության և արդյունավետության նոր հնարավորություններ է տալիս ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում: Ներկայումս ընկերության նպատակն է հաճախորդներին առաջարկել սմարթֆոնների իրական ընտրություն, որոնք կհամապատասխանեն ցանկացած կենսակերպի:
Մեկնարկին Orange-ն իր հաճախորդներին կառաջարկի BlackBerry® Bold™ 9700 սմարթֆոնը: BlackBerry® Bold 9700 սմարթֆոնը դրսևորում է գերազանց աշխատանք, ֆունկցիոնալություն և հնարավորություններ, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ, ինչպես նաև ունի գերարդիական պրոցեսոր (624 ՄՀց), 256 ՄԲ հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi®, 3.2ՄՊ տեսախցիկ և բարձր հստակության շլացնող էկրան:
Orange-ը BlackBerry® ծառայություններ կառաջարկի կորպորատիվ հաճախորդներին, փոքր բիզնեսներին և անհատներին:
Աղբյուրը` ArmTech
Հոդվածի գրանշումներ (tags)` BlackBerry, BlackBerry Bold 9700, Blackberry in Armenia, Orange Blackberry, Orange-Armenia, Research In Motion, RIM, բլեքբերի, բջջային հեռախոսներ, սմարտֆոն, Օրանժ Հայաստան
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 3,870


