IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Հայկական ամենահաճախվող կայքեր



Երկրորդ ամիսն անընդմեջ հայկական կայքերի շարքում Հայաստանից ամենաշատ այցելուներ ունի Tert.am-ը: Այդ մասին են վկայում հայկական վեբ-ռեսուրսների այցելությունները չափող Circle.am կայքի հունիս ամսվա արդյունքներն ամփոփոխող տվյալները։

Armenian websites statistics 2010

Հունիսի արդյունքներով՝ Tert.am-ը գրանցել է շուրջ 280 000 հայաստանյան այցելություն, իսկ շուրջ 435 000 ընդհանուր այցելությունների քանակով զբաղեցրել 4-րդ տեղը՝ զիջելով Hamovhotov.com, Armenia-online.ru և Gisher.ru ժամանցային կայքերին՝ այդպիսով առաջին տեղը զբաղեցնելով լրատվական կայքերի շարքում:

Tert.am-ի այցելությունների 64%-ը կատարվել են Հայաստանից: Հայաստանյան այցելությունների քանակով ինչպես նախորդ ամիս երկրորդ տեղում A1plus.am լրատվական կայքն է՝ շուրջ 265 000 ցուցանիշով:

Ընդհանուր առմամբ, առաջատար յոթնյակը նախորդ ամսվա համեմատ փոփոխության չի ենթարկվել. 3-5-րդ տեղերում ժամանցային Armenia-online.ru, Hayland.am և Druzja.am կայքերն են, 6-րդ տեղում՝ Auto.am ավտոպորտալը, 7-րդ տեղում՝ տարադրամների փոխարժեքներին վերաբերող Rate.am կայքը, 8-9–րդ տեղերում կրկին լրատվամիջոցներ են՝ Aravot.am և Armsport.am, իսկ լավագույն 10-յակը եզրափակում է տեղեկատվական Spyur.am կայքը։

Լավագույն 20-յակը մեկ ամսվա ընթացքում լքել են Job.am և Realmadrid.am կայքերը, իսկ նրանց փոխարեն այստեղ հայտնվել են Bravo.am և Armedu.am կայքերը: Լավագույն 20-յակի տվյալները ներկայացված են կից աղյուսակում:

Աղբյուրը` ԹԵՐԹ.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 5,825

Advertisement & web design solutions in Armenia