Ինտերնետ պրովայդերներ. հունիսյան վիճակագրություն
Տվյալ վիճակագրությունն իրենից ներկայացնում է հունիս ամսվա պատկերը և պարունակում է մանրամասն ինֆորմացիա, որը բաղկացած է երկու մասից. առաջին մասը հիմնված է SpeedTest.am կայքում տարբեր ինտերնետ պրովայդերների ծառայություններից օգտվողների կատարած չափումների միջին արժեքների վրա, երկրորդ մասը` այդ նույն մարդկանց` իրենց պրովայդերին տված գնահատականի վրա:
Ներկայիս ինտերնետ շուկան դեռ հագեցած չէ, բայց ծառայություն մատուցողները և նրանց մատուցած ծառայությունները բավականին շատ են, և հուսով ենք` այս զեկույցը կօգնի ճիշտ կողմնորոշվել շուկայում առաջարկվող ծառայությունների բազմազանության մեջ:
Վիճակագրական զեկույցի տվյալները ստացված են SpeedTest.am կայքի մոտ 37000 այցելուների ավելի քան 89.000 չափումների հիման վրա:
Առաջին մասում ներկայացված են բոլոր պրովայդերների միջին արագությունները` դասավորված ըստ նվազման կարգի.
Ucom 636.66 կբ/վ
FastNet 450.99 կբ/վ
Orange 345.43 կբ/վ
Cornet 334.15 կբ/վ
Beeline 332.00 կբ/վ
Arminco 297.19 կբ/վ
ADC 287.71 կբ/վ
Radionet 277.30 կբ/վ
Harknet 274.12 կբ/վ
Web 264.32 կբ/վ
Icon 244.09 կբ/վ
Vivacell 233.86 կբ/վ
Infotech 190.49 կբ/վ
Այստեղից պարզ երևում է, որ ամենացածր միջին արագություն ունեցող պրովայդերը Infotech-ն է և ամենաբարձր միջին արագություն ունեցողը Ucom-ն է: Իսկ ընդանհրապես բոլոր պրովայդերների միջին արագությունը կազմում է 303.85 կբ/վ:
Երկրորդ մասում ներկայացված են ինտերնետ պրովայդերները ըստ իրենց հաճախորդների կարծիքների` դասավորված նվազման կարգով
ADC 3.76
Ucom 3.62
Infotech 3.33
FastNet 3.29
Harknet 3.09
Icon 3.05
Orange 2.95
Web 2.91
Vivacell 2.76
Beeline 2.73
Cornet 2.72
Radionet 2.62
Arminco 2.14
Այսպիսով պարզ է, որ ամենաբարձրը գնահատվել են ADC ընկերության ծառայությունները և ամենացածր գնահատականին է արժանացել Arminco-ն: Ընդհանուր առմամբ բոլոր պրովայդերների միջին գնահատականը կազմում է 3.02
SpeedTest.am կայքը հետագայում խոստանում է նաև ավելի հետաքրքիր վիճակագրական տվյալներ, քանի որ նրանք կհամեմատվեն նախորդող ժամանակահատվածի տվյալների հետ:
Վիճակագրությունն ըստ SpeedTest.am կայքի
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian internet, Armenian internet providers, internet quality, internet speed, ինտերնետային պրովայդերներ, ինտերնետի արագություն, հայկական ինտերնետ, հայկական ինտերնետ պրովայդերներ, պրովայդերների վիճակագրություն| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,186









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.