IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Վրաստանում ի վերջո ազատվեցին Ստալինի արձանից




Շուրջ 60 տարի անց, բռնակալի արձանը մթության քողի ներքո դուրս բերեցին նրա հարազատ քաղաքից:
Նաթիա Կուպրաշվիլի, Կովկաս Կովկասյան լրատու # 549, 5-ը հուլիսի, 2010թ.

Georgia South OssetiaԻոսիֆ Ստալինի`կանգուն մնացած ամենահայտնի արձանի ապամոնտաժումը մեծ ոգեւորությամբ են ընդունել Վրաստանում, չնայած շատերին վշտացրել էր գաղտնիությունը, որով արձանը վերացրել էին Խորհրդային դիկտատորի հայրենի քաղաք Գորիից:

Եղան նույնիսկ այնպիսիները, ովքեր մեղադրում էին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն ստալինյան մարտավարությունն օգտագործելու մեջ` անցյալի հետքերը վերացնելու համար:
Հունիսի 25-ին արթնանալով`Գորիի բնակիչները հայտնաբերեցին, որ 1952-ին`Խորհրդային առաջնորդի մահից մեկ տարի առաջ տեղադրված Ստալինի 6-մետրանոց արձանն այլեւս չկար:

Ստալինի մահվանից տարիներ անց նրա արձանը կանգուն մնաց, երբ մյուս արձաններն առանց աղմուկի ապամոնտաժվում էին խորհրդային իշխանությունների կողմից. այն պահպանվեց նաեւ Վրաստանի անկախացման ժամանակ, երբ սովետական ռեժիմի խորհրդանիշները հիմնականում վերացնում էին:

Վրաստանի ներկայիս իշխանությունների օրոք Ստալինի արձանի ժամանակն ի վերջո սպառվեց:
Սահակաշվիլին հայտարարել էր, որ հնարավոր չէր հարգանքի տուրք մատուցել Խորհրդային ռեժիմի զոհերին, քանի դեռ կանգուն էր 1921-ին Վրաստանում բոլշեւիկյան հեղաշրջումը կազմակերպած մարդու արձանը:
Մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուռուան այն կարծիքին է, որ արձանի մշտական ներկայությունը «շփոթեցնող» կլիներ`նշելով, որ իշխանությունները նաեւ վերանվանելու են դիկտատորի անունը կրող փողոցները եւ հրապարակները:

Ստալինի արձանի ապամոնտաժումը մեծ աղմուկ էր բարձրացրել Վրաստանում: Շատերն իրենց գոհունակությունն էին արտահայտում այդ կապակցությամբ, բայց կային եւ այնպիսիները, ում վիրավորել էր այն, թե ինչպես էր կառավարության այս որոշումն ընդունել եւ իրագործել:

Արձանը պահպանվել էր Գորիի`2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռուսական գնդակոծության ժամանակ: Սակայն այդ հակամարտության արդյունքում վերսկսվեցին Ստալինի արձանը`որպես ռուսական օկուպացման խորհրդանիշի վերացնելուն ուղղված կոչերը:
Գորիի բնակիչները`հիմնականում մեծահասակների սերունդը, բողոքի ցույցեր անցկացրեցին`պահանջելով, որպեսզի արձանն իր տեղում մնա:

Իլյա Չավչավաձեի անվան պետական համալսարանի դասախոս Ջիգա Զեդանիան արձանի ապամոնտաժման կողմնակիցներից է. նա նշում է, որ դա «եւս մեկ քայլ է դեպի ապախորհրդայնացում: Սա առաջին քայլը չէ եւ չպետք է լինի վերջինը»:

Արձանը որոշել էին գիշերվա ընթացքում ապամոնտաժել, հավանաբար, որպեսզի նվազեցնեն ցուցարարների կողմից`աշխատանքներին խոչընդոտելու սպառնալիքը:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով`աշխատանքը կատարվել է ողջ գիշերվա ընթացքում`անվտանգության կանոններին համապատասխան:
Անցյալ տարի ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակին նվիրված խորհրդային ժամանակաշրջանի արձանը պայթեցնելիս մայր ու երեխա էին զոհվել:

Տեղացիներից Նաթելա Բացիկաձեն ուրախ է, որ արձանն այլեւս չկա, սակայն ասում է. «Լավ կլիներ, որ դա արվեր ցերեկվա ժամերին`բաց երկնքի տակ եւ տեղացիների համաձայնությամբ: Կարելի էր նույնիսկ միջոցառում կազմակերպել այդ առիթով»:

«Շարժում հանուն միասնական Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության անդամ Թեմուր Աբխազաշվիլին համոզված է, որ այս որոշման նախաձեռնողը ոչ թե տեղական իշխանություններն են, այլ նախագահ Սահակաշվիլին:
«Ապախորհրդայնացում նշանակում է`ապակենտրոնացում, սակայն մեր երկիրը շարժվում է դեպի կառավարման կենտրոնացված համակարգ, որտեղ տեղական իշխանությունները քողարկման դեր են կատարում», – նշում է Աբխազաշվիլին:

«Գաղափարական առումով ես դեմ չեմ, որպեսզի արձանը դուրս բերվի Գորիի կենտրոնից, սակայն դա գաղտնի, մթության քողի ներքո անելը ստալինյան մարտավարություն է: Նրա օրոք մարդկանցից հենց այդպես էին ազատվում»:
Խորհրդային անցյալի մյուս խորհրդանիշները եւս վերացման եզրին են: Մի քանի տարի առաջ սկսված քարոզչության արդյունքում`Խորհրդային ժամանակաշրջանի հերոսների անունները կրող փողոցները վերանվանվել են դաշնակից երկների առաջնորդների եւ այլ գործիչների պատվին:
Այսպես, մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներից մեկը ներկայում կրում է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի անունը, իսկ մեկ այլ փողոցը` Կրեմլի հայտնի քննադատներից մեկի` սպանված ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայայի անունը:

Լրագրող Քեթի Մախթաձեն բնակվում է Պոլիտկովսկայայի անվան փողոցում, եւ չնայած իր ռուս գործընկերուհին նրա համար օրինակ է ծառայում, նա վստահ չէ, որ Վլադիմիր Ջիկիան, ում անունով էր կոչվում փողոցը նախկինում, պետք է մոռացության մատնվի: Ջիկիան Ստալինյան «մաքրումների» զոհ էր գնացել այն բանից հետո, երբ կոչ էր արել Վրաստանի ազգային բանակ ստեղծել:

«Չեմ կարծում, որ իշխանությունները լավ ծանոթ են մեր պատմությանը: Պոլիտկովսկայայի պատվին Թբիլիսիի փողոցներից մեկը նման կերպ վերանվանելը հակասում է նրա իդեալներին»:

Նաթիա Կուպրաշվիլին ազատ լրագրող է Թբիլիսիում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 4,417

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>