Ֆրանսիացիները հիասթափված են. Աշխարհի առաջնությանը մնացել է մի քանի օր
Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մնացել են հաշված օրեր. Աշխարհը մեկ ամսով տարված կլինի ֆուտբոլով և մեր առօրյան ևս լցված կլինի ֆուտբոլային խոսակցություններով:
Ինչպես գրում է ԹԵՐԹ.am-ը` ՖԻՖԱ-ի գլխավոր տնօրեն Ժերոմ Վալկեն հիասթափված է այն բանից, թե ինչպես են Եվրոպայում վաճառվում Հարավային Աֆրկայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերը:
«Բացի Մեծ Բրիտանիայից, որտեղ 100 հազար տոմս է վաճառվել, որևէ այլ երկիր չի արդարացրել սպասումները։ Գերմանիայում վաճառվել է 41 հազար տոմս, Շվեյցարիայում` 17 հազար և ընդամենը 6 հազար` Ֆրանսիայում»,- Վալկեի խոսքերն է մեջբերում ИТАР-ТАСС-ը:
«Հարավային Աֆրիկա մեկնելը բավականին թանկ արժե, բացի այդ, Եվրոպայում մամուլը պարբերաբար խոսում է անվտանգության հետ կապված խնդիրների մասին: Այնպիսի տպավորություն է, որ ՀԱՀ-ի համար 400 հազար երկրպագու ընդունելը բարդ խնդիր է, այնինչ տարեկան ՀԱՀ է մեկնում մոտ 9 մլն զբոսաշրջիկ:
Բարեբախտաբար, 140 հազար տոմս վաճառվել է ԱՄՆ-ում, իսկ 45 հազար` Ավստրալիայում: Այս երկու երկրների շնորհիվ` մարզադաշտերը 95 տոկոսով զբաղեցված կլինեն»,- ասել է Վալկեն:
Ինչպես տեսնում ենք, Եվրոպական երկրներում այս տարի ավելի թույլ են ֆուտբոլային կրքերը, Իսկ Ֆրանսիան ընդհանրապես, կարծես լրիվ հիասթաված լինի իր երկրի ֆուտբոլի հավաքականից:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 11-ին:
Հոդվածի գրանշումներ (tags)` football, RSA, South Africa, world cup, աշխարհի առաջնություն, Հարավային Աֆրիկա, ՖԻՖԱ, ֆուտբոլ| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,441









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.