Wikipedia in Armenian. Yerevan Seminar – 08 June 2010
2010թ. հունիսի 8-ին ARMACAD-ի (Հայկական ակադեմիական համագործակցության և օժանդակության ասոցիացիա) կողմից կազմակերպվել էր սեմինար` նվիրված հայերեն վիքիփեդիայի զարգացմանը: Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ավելի քան 50 մասնակիցներ, որոնք հետաքրքրված էին հայերեն բովանդակության ր վիքիփեդիայի զարգացմամբ:
Սեմինարը վարում էին վիքիփեդիայում մեծ փորձ ունեցող մասնագետները, որոնք տարբեր օրինակներում ցուցադրեցին, թե ինչպես կարելի է գրանցվել վիքիփեդիայում, հրապարակել հոդվածներ, կատարել խմբագրումներ և մասնակցել վիքիփեդիայի ներքին խորհրդակցություններին:
Քննարկման ժամանակ հնչեցին բազմաթիվ մտքեր` կապված հայերեն բովանդակության, ներքին և արտաքին ռեսուրսների հետ: Մասնավորապես հնչեց միտք, որ հարկավոր չէ մեծ տեղ հատկացնել վիքիփեդիային (wikipedia.org), քանի որ այն ուղղակիորեն հանդիսանում է այլ երկրի ռեսուրս, և հարկավոր է ունենալ սեփական հայկական մեծ ռեսուրս, որը լցված կլինի միայն հայերեն բովանդակությամբ, և որն էլ հետագայում կծառայի որպես ուսուցողական և տեեկատվական կենրտոնացված հանգույց:
Մասնակիցները մեծամասամբ եկան մի եզրահանգման, որ հարկվոր է նաև ուշադրություն դարձնել վիքիփեդիայի հայերեն բովանդակությանը, սակայն նաև ապահովել հայկական ներքին ռեսուրսների զարգացումը:
Հոդվածի գրանշումներ (tags)` ARMACAD seminar, Armenian content, Wikipedia, wikipedia seminar, հայատառ կոնտենտ, հայերեն բովանդակություն, հայերեն վիքիփեդիա, վիքիփեդիա| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 4,079












Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.