IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Իսրայելը նահանջեց. «Կիպրոսը չի ազատագրվի»…




Իսրայելական կառավարության միջամտությամբ չեղյալ է հայտարարվել «Վե՛րջ թուրքական բռնազավթմանը Կիպրոսում» կարգախոսով արշավը: Այս մասին գրում է թուրքական Zaman օրաթերթը` վկայակոչելով իսրայելական Jerusalem Post պարբերականը:

Իսրայելը նահանջեց...Բացի այդ, Թել Ավիվի միջամտությամբ չեղյալ է հայտարարվել նաև մի խումբ իսրայելցի ուսանողների` Թուրքիա «Ազատության տորմիղ» ուղարկելու նախաձեռնությունը, որի նպատակն էր աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել թուրքական իշխանությունների` Հայոց ցեղասպանությունը ժխտելու փորձերի, ինչպես նաև Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող բռնությունների վրա:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Գազա ուղևորվող «Ազատության տորմիղի» ուղևորների և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպից և Անկարայի բարձրացրած աղմուկից հետո Իսրայելի նախկին նախարար Ալեքս Գոլդֆարբը և աջակողմյան «Մերեց» կուսակցությունից Փինհաս Հար Զահավը հանդես էին եկել Հյուսիսային Կիպրոս իսրայելական «Ազատության տորմիղ» ուղարկելու նախաձեռնությամբ: Նավախումբը Կիպրոս պետք է ուղևորվեր հունիսի 20-ին:

Նշենք նաև, որ երեկ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Թուրքիայում նախարարների խորհրդի նիստի ժամանակ որոշում էր կայացվել Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Դրանք հիմնականում վերաբերելու են Իսրայելի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությանը և արտահայտվելու են միլիարդավոր դոլարների հասնող պայմանագրերի չեղյալ հայտարարմամբ կամ առկախմամբ:

ԹԵՐԹ.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,847

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>