NeoVision – Social Media & Blogging երևանյան առաջին սեմինար
Երևան, հուլիսի 2 և 3 / 18:00 – Սոցիալական մեդիա և բլոգինգ. տեսական և պրակտիկ երկօրյա սեմինար (1)
NeoVision սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարքից երևանյան սեմինարը տեղի կունենա հուլիսի 2 և 3-ին Սարմենի 1 հասցեում գտնվող «Գործք» ընկերության սեմինարների և հանդիպումների սրահում (Մուտքը` Գեղարվեստի ակադեմիայի շենքի ետնամաս): Սեմինարները կսկսվեն երեկոյան 18:00 և կշարունակվեն մինչև 21:00:
Սեմինարներին կարող են մասնակցել բոլոր ուսանողները, սակայն մասնակիցների թիվը սահմանափակ է (մինչև 30): Սեմինարները անվճար են և հետապնդում են հայ երիտասարդության շրջանում հետաքրքրության բարձրացում սոցիալական մեդիա միջավայրի և, մասնավորապես, բլոգոսֆերայի և միկրոբլոգինգի հանդեպ (Երևանում, Գյումրիում կամ Վանաձորում սեմինարներին մասնակցելու համար գրանցվեք այստեղ):
NeoVision սեմինարները կպարունակեն երկու մաս. տեսական և պրակտիկ:
Երևանյան սեմինարի անցկացման տեղադրությունը.
ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳ
Երկօրյա սեմինար Սոցիալական մեդիա և բլոգինգ, Երևան. Հուլիսի 2, 3, 18:00 – 21:00
Օր առաջին. տեսական մաս
- Ներածություն. Սոցիալական մեդիա. ինչ նշանակություն ունի այսօր սոցիալական մեդիան և ինչ հնարավորություններ է տալիս ժամանակակից մարդուն:
Սոցիալական մեդիա գործիքներ և սոցիալական ցանցեր.
- Facebook և Twitter ցանցերը` որպես սոցիալական մեդիա գործիքներ և բլոգային զոնաներ.Սոցիալական ակտիվ խմբեր, հեղինակային հրապարակումներ և հաղորդագրություններ, կազմակերպությունների կորպորատիվ խմբեր և ֆան-էջեր. Վարող` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
Սոցիալական մեդիա գործիքներ. Ծանոթացում բլոգային պլատֆորմների հետ
- Ծանոթացում Blogger (BlogSpot.com) բլոգային համակարգի հետ. Վարող` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
- Ծանոթացում Wordpress (Wordpress.com) բլոգային համակարգի հետ. Վարող` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
- Ծանոթացում Livejournal համակարգի հետ. Վարող` Ռուզան Հարությունյան
Բլոգոսֆերա. անձնական մոտեցումներ
- Մասնագիտական և թեմատիկ բլոգներ. մասնագիտական բլոգի յուրահատկությունները, նպատակներն ու առավելությունները: Ում է անհրաժեշտ ունենալ մասնագիտական և թեմատիկ բլոգ: Ներկայացնող` Լուսինե Նալբանդյան, մարքետոլոգ
Օր երկրորդ. պրակտիկ մաս
Ներածություն. Որ միջավայրերում ստեղծել և առաջխաղացնել անհատական, թեմատիկ կամ կորպորատիվ բլոգները: Բլոգների թարմացման պարբերականություն, թեմատիկայի ընտրություն, լսարանի յուրահատկությունները և այլ հարցեր` կապված բլոգային ռեսուրսների հետ:
Պրակտիկ գործողություններ պրոֆեսիոնալ բլոգային ռեսուրսում (աշխատող Wordpress համակարգի հիման վրա): Վարողներ` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
- Բլոգային ռեսուրսում հրապարակվող նյութի կազմվածք և ծավալ: Նյութի կամ գրառման հրապարակման էթիկա. Տեքստի ձևավորում: Տեքստի հետ տեղադրվող պատկերների ընտրություն: Wordpress CMS համակարգի գործիքների կիրառումը տեքստի և բովանդակության հրապարակման համար:
- Գրանշումների (Tags, պիտակներ/նշագրումներ) օգտագործումը բլոգային ռեսուրսում հրապարակումների համար:
- Բլոգային ռեսուրսի բաժիններ. ինչպես ստեղծել բլոգի բաժինները և ինչ անվանումներով: Բլոգի ստատիկ էջերը և նրանց նշանակությունը:
- Բլոգային ռեսուրսի վիջետներ (Widgets): Ինչ սկզբունքներով օգտագործել վիջետները բլոգում: Ինչպես ավելացնել հավելյալ վիջետներ բլոգում:
- Բլոգային ռեսուրսի հեղինակներ. ինչպես ստեղծել բազմահեղինակ բլոգ կամ բլոգ-պորտալ:
- Բլոգի ընդհանուր դիզայն. պատրաստի շաբլոնների կիրառում: Ռեսուրսներ, որտեղից հնարավոր է օգտվել Wordpress համակարգի պատրաստի շաբլոններից:
NeoVision բլոգային բազմահեղինակային պորտալի ներկայացում և հրավեր:
- Ովքեր կարող են դառնալ NeoVision բլոգ-պորտալի համահեղինակներ և ինչ գրառումներ ու հրապարակումներ կարող են կատարել բլոգ-պորտալի համահեղինակները:
** Սեմինարի մասնակիցները ցանկալի է, որ ունենան իրենց հետ համակարգիչներ և ինտերնետ` պրակտիկ աշխատանքներում ավելի ներգրավված լինելու համար:
** Մասնակիցներին կտրվեն սեմինարների տպագիր նյութերը, գրառումների համար պիտույքներ (բլոկնոտ և գրիչ) և սկսնակ բլոգերի ուղեցույց:
——————————————
Հիշեցնենք նաև, որ Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարները տեղի կունենան նաև Գյումրիում և Վանաձորում` 2010թ. հուլիս ամսվա ընթացքում: Նշված սեմինարներին գրանցվելու համար այցելեք այստեղ
Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների կազմակերպիչներն են ՆեոՄեդիա նախագիծը և «Ձեռք» Հասարակական Կազմակերպությունը:
Տես նաև ՆեոՄեդիա նախագծի կողմից կազմակերպված նախորդ սեմինարի մասին տեղեկությունները տես այստեղ.
Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինար. օր 1 // Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինար. օր 2-րդ
Հոդվածի գրանշումներ (tags)` blogging seminar, Gyumri seminar, social media seminar, Vanadzor seminar, Yerevan seminar, բլոգինգ սեմինար, հայկական սոցիալական մեդիա, սոցիալական մեդիա, սոցիալական մեդիա սեմինար




[...] կունենա հուլիսի 2-ին և 3-ին, ժամը` 18:00, Սարմենի 1 հասցեում /տեղադրությունը տես այստեղ/. Երևանյան առաջիկա սեմինարի օրակարգի մասին կարդացեք [...]
[...] Սեմինարները տեղի կունենան Երևանում, Գյումրիում և Վանաձորում` մեկական անգամ: Առաջին սեմինարը տեղի կունենա Երևանում հուլիսի 2-ին և 3-ին, ժամը` 18:00 / Տես երևանյան սեմինարի մասին այստեղ /: [...]
[...] շարքի առաջին սեմինարը Երևանում: Նախապես հայտարարված Երևանյան օրակարգի համաձայն, ՆեոՄեդիա նախագծի համահեղինակները սեմինարի [...]
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!
Express-ռեպորտաժներ »
EURO-2012 առաջնության սկիզբ
2010թ. սեպտեմբերի 4-ից սկսվեցին Եվրո 2012 ֆուտբոլի առաջնության խմբային որակավորման փուլի հանդիպումները: Ֆուտբոլային հանդիպումներ տեղի ունեցան բոլոր 9 խմբերում:
Այս փուլում, B խմբում ընգրկված Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդիպեց Իռլանդիայի հանրապետության հավաքականի հետ:
Հանդիպումը ավարտվեց նվազագույն 0:1 …
Ազատ գրառումներ »
Հայաստանի բնապահպաններն անհանգստացած են Նահատակի պոչամբարի առաջիկա շահագործման կապակցությամբ
«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն պնդում է, որ իրեն պատկանող հանքաարդյունաբերության թափոնների պոչամբարի վերագործարկումը վտանգ չի ներկայացնում տեղական բնակչության համար:
Գայանե Մկրտչյան, Կովկաս. Կովկասյան լրատու # 557, 3-ը սեպտեմբերի, 2010թ.
Հայ բնապահպանները մտահոգվում են, որ հանքաարդյունաբերական թափոններով լեցուն …
Բիզնես միջավայր »
Հայաստանը` Mobile 2010 մրցույթում
Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում այս տարվա դեկտեմբերին կանցկացվի Համաշխարհային Գագաթաժողովի Մրցանակաբաշխության (ՀԳՄ-WSA) Mobile 2010 մրցույթը։
Այն նվիրված է բջջային հեռախոսների համար նախատեսված լավագույն բովանդակության ընտրությանը եւ աջակցմանը: Ընկերությունները ներկայացնում են բջջային հեռախոսների համար …
Պրեզենտացիաներ »
ArmenianOpen.net հայկական բաց բլոգ-պորտալ. Համահեղինակների գրանցումն սկսկված է…
Եվ այսպես, հայկական բաց բլոգ-պորտալային համակարգն արդեն գործում է.
Կայքը առաջին անգամ ներկայացվեց ՆեոՄեդիա նախագծի և ARMACAD ցանցի կողմից համատեղ կազմակերպված Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների ժամանակ, որտեղ էլ արվեց առաջին հայտարարությունն այն մասին, որ ցանկացած …
Գովազդ հայկական ցանցում
ՆեոՄեդիա նախագծի գովազդային ծառայություններ հայկական բովանդակությամբ կայքերում և բլոգներում:
www.neomedia.am
Ամենօրյա ռեպորտաժներ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, սոցիալական մեդիա, Երևանյան անցուդարձեր և այլ նորություններ:
www.ireport.am
Հայկական բջջային պորտալ
Նորություններ բջջային և կոմունիկացիոն ոլորտներից: Հեռահաղորդակցություն և ինտերնետ:
www.armeniamobile.net
Արխիվներ
Գործընկերներ
Ակտիվ գրանշումներ
Վերջին գրառումները.
Վիդեո լուսաբանումներ.