«Թաքնված Հայաստան II». Նորավանք, Մոզրովի քարանձավ, Թռչնի քարանձավ..
Հունիսի 13-ին տեղի ունեցավ «Ճանաչենք Հայաստանը» արշավների ակումբի հերթական փակ արշավը` որը թվով 11-րդ էր և կրում էր «Թաքնված Հայաստան II» խորագիրը:
Խորագիրը պատահական չէր ընտրված, քանի որ այս անգամ արշավականները այցելեցին Մոզրովի և Թռչնի քարանձավներ: Առաջինում շատերն են եղել, բայց միայն քչերն են այցելել այն սրահենրը որոնցում եղան արշավների ակումբի անդամները(մի քանի սրահ գնալիս նույնիսկ ֆոտոապարատի մասին էինք մոռացել` տարվելով գեղեցկությամբ): Երկրորդ քարանձավը բոլորիս հայտնի աշխարհի ամենահին կոշիկների հայտնաբերման վայրն է, որը իր գեղեցկությամբ շատ հեռու է Մոզրովից , սակայն իր պատմական արժեքներով դասվում է աշխարհի կարևորագույն քարանձավների շարքին:
Օրվա ընթացքում արշավականները եղան նաև Արենու գինու գործարանում, մասնակցեցին դեգուստացիային և ամռան շոգը և հոգնածությունը թոթափելու համար փոքրիկ Վարդավառ կազմակերպեցին Նորավանքի մոտ:
Հոդվածի գրանշումներ (tags)` Areni, Armenian hiking group, get know Armenia, hiking group, hiking in Armenia, Mozrov, Noravank, Արենի, արշավականներ, արշավականների խումբ, արշավներ Հայաստանում, թռչնի քարանձավ, ճանաչենք Հայաստանը, Մոզրովի քարանձավ, Նորավանք| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 4,552










Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.