NeoVision: Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարք – ամառային միջոցառումներ
Ինչպես արդեն նախապես տեղեկացրել էինք, այս ամռանը սպասվում էր սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինարների շարք` նախատեսված ուսանողների համար, որը կազմակերպվում է համատեղ ՁԵՌՔ Հ/Կ և ՆեոՄեդիա նախագծի կողմից: Այժմ արդեն սկսվում է սեմինարների մասնակիցների գրանցման գործընթացը:
Սեմինարները տեղի կունենան Երևանում, Գյումրիում և Վանաձորում` մեկական անգամ: Առաջին սեմինարը տեղի կունենա Երևանում հուլիսի 2-ին և 3-ին, ժամը` 18:00 / Տես երևանյան սեմինարի մասին այստեղ /: Գյումրի քաղաքում սեմինարները տեղի կունենան հուլիսի 9-ին և 10-ին, սկիզբը` 13:00 / Տես Գյումրու սեմինարնի մասին այստեղ /: Վանաձորում տեղի ունենալիք միջոցառման մասին կտեղեկացնենք շուտով:
Սեմինարների մասին.
NeoVision սեմինարները կպարունակեն երկու մաս. տեսական և պրակտիկ:
Տեսական մասում սեմինարների մասնակիցներին կներկայացվեն սոցիալական մեդիա ոլորտի, նոր մեդիա գործիքների և բլոգինգ-տեխնոլոգիաների մասին ընդհանուր տեղեկություններ: Սեմինարների այս մասը կվարեն հայկական սոցիալական մեդիա ոլորտի և բլոգոսֆերայի առաջատար մասնագետներ և բլոգերներ, որոնք իրենց տեսանկյուններից կներկայացնեն ոլորտի առանձնահատկությունները:
Պրակտիկ մասում ՆեոՄեդիա նախագծի ղեկավարները սեմինարների մասնակիցներին հակիրճ կսովորեցնեն բացել անհատական բլոգ WordPress.com և Blogspot.com համակարգերում, իսկ առավել մանրամասն կանցկացվի ուսուցում` ինչպես կատարել գրառումներ և հրապարակումներ WordPress համակարգի հիման վրա աշխատող կայքում:
Սեմինարները կլինեն երկօրյա, որոնցից յուրաքանչյուրը նախատեսվում է 4 ժամ` մեկ ընդմիջումով:
Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղի ունենալիք սեմինարների վայրի, ամսաթվի, օրակարգի և այլ մանրամասների մասին կհրապարակենք շատ շուտով:
Այժմ արդեն Դուք կարող եք գրանցվել սեմինարներին. /Երևան, Գյումրի, Վանաձոր /
Այլ տեղեկությունների համար կապվեք սեմինարի կազմակերպիչների հետ.
Հեռ.` (094) 339488 begin_of_the_skype_highlighting (094) 339488 end_of_the_skype_highlighting, (093) 608606, E-Mail: Seminar@neomedia.am
ՆեոՄեդիա նախագիծ և ՁԵՌՔ Հ/Կ
————————————————————
NeoVision սեմինարների իրագործմանը աջակցում է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (US Alumni Association of Armenia): Սեմինարները կազմակերպվում են iSOCIAL նախաձեռնության և iReport.am բլոգ-պորտալի աջակցությամբ
Հոդվածի գրանշումներ (tags)` E-Media, NeoVision, new vision, social media seminar, բլոգինգ, բլոգինգ սեմինար, բլոգինգ տեխնոլոգիաներ, հայկական սոցիալական մեդիա, ՆեոՎիժըն, նոր մեդիա, նոր մեդիա տեխնոլոգիաներ, նոր տեսլական, սոցիալական մեդիաՀոդվածի դիտումների քանակը` 4,994









Շատ ողջունելի է, բայց մեկ հարց ինչու է հետ մղվում livejournal@?
Շնորհակալություն
http://crazy-patriot.livejournal.com/115801.html
Կարծում եմ բոլոր հայտնի բլոգ- պորտալները ներկայացված պետք է լինեն, ինչից հետո առավել հարմար կլինի հնարավորություն տալ ուսանողներին իրենց իսկ ընտրությամբ բացել սեփական բլոգերը:
Սեմինարների օրակարգում անպայման լինելու է նաև livejournal-ը
իսկ օրակարգը կլինի շուտով…
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
3-օրյա սեմինար «SEO-ն բլոգերների համար» թեմայով
NeoMedia ընկերությունը 2012թ. ապրիլի 20-21-22-ին հրավիրում է մասնակցելու եռօրյա սեմինար-դասընթացի` «SEO-ն բլոգերների համար» թեմայով:
Ինչպես ապահովել անհատական կամ բիզնես բլոգի բարձր դիրքերը որոնողական համակարգերում.
Սեմինար-դասընթացը նախատեսված է կոմերցիոն և հասարակական կազմակերպությունների, տուրիստական, անձնական, ստեղծագործական և այլ թեմատիկայի …
Ազատ գրառումներ »
Ամերիկյան «երազանք». ԱՄՆ-ում ոչ սպիտակամորթ նորածինների թիվը բարձր է սպիտակամորթներից
ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի հրապարակած արդյունքների համաձայն` ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ սևամորթ, ասիական և լատինամերիկյան ծագումով նորածինների թիվը գերազանցել է սպիտակամորթներին, տեղեկացնում է «Նյու Յորք Թայմս»-ը:
Պաշտոնական տվյալների համաձայն` 2010թ. հուլիսից մինչև հաջորդ տարվա հուլիսը, ԱՄՆ-ում …
Բիզնես միջավայր »
Նախատեսվում է անցկացնել 2-օրյա սեմինար «ինչպես գումար վաստակել սեփական կայքի կամ բլոգի միջոցով» թեմայով
NeoMedia ընկերությունը նախապատրաստում է հերթական սեմինարը՝ նվիրված ժամանակակից ինտերնետի տեխնոլոգիաներին: 2012թ. մայիսին նախատեսվում է անցկացնել 2-օրյա սեմինար, որի թեման կլինի «ինչպես գումար վաստակել սեփական կայքի կամ բլոգի միջոցով» (website monetization), որը կկրի «սովորական կայքից մինչև …
Պրեզենտացիաներ »
Mac Talks – միջոցառումներ Երևանյան համալսարաններում
«Մակադամիան ԱՌ» ընկերությունը հաջողությամբ ավարտեց «Mac Talks» մասնագիտական դասալսումների շարքը՝ նախատեսված ԲՈՒՀ-երի «Ծրագրային ապահովում» մասնագիտությամբ բարձր կուրսի ուսանողների համար:
«Mac Talks» ծրագրի շրջանակներում, ընկերության մասնագետները բաց սեմինարներ անցկացրեցին՝ Երևանի Պետական Համալսարանում (ԵՊՀ) Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանում (ՀՌՍՀ), …
Գործընկեր
Վերջին գրառումները.
Վիդեո լուսաբանումներ.