«ԽՈՐՈՎԱԾ PARTY!». Ստեփանավան, Դենդրոպարկ
«Թանգարան բաց երկնքի տակ». այսպես են արտահայտվել բազմաթիվ հանրահայտ մարդիկ մեր երկրի մասին` բնավ չպատկերացնելով որ մենք` հայերս, չենք տեսել մեր երկրի տեսարժան վայրերի և պատմամշակութային կոթողների մեծ մասը:
Երիտասարդ առաջնորդների դպրոցի «Ճանաչենք Հայաստանը» խորագրով միջոցառումների կազմակերպիչ խումբը նախաձեռնել է լայնամասշտաբ և երկարաժամկետ ծրագիր` «Ճանաչենք Հայաստանը» արշավների ակումբ:
Մայիսի 28-ին տեղի ունեցավ ակումբի հոբելյանական ՏԱՍՆԵՐՈՐԴ ԱՐՇԱՎԸ` երկար սպասված «ԽՈՐՈՎԱԾ PARTY!»-ին:
Այս անգամ արշավականները այցելեցին և լուսանկարեցին Հայաստանի հյուսիսում գտնվող ամենաչքնաղ վայրերից մի քանիսը` Ստեփանավանի դենդրոպարկը (Dendropark), այնուհետև գնացին Վանաձորից քիչ հեռու գտնվող Լերմոնտովո գյուղի մոտ և այնտեղ նշեցին իրենց հոբելյանական արշավը:
Հատուկ շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին և աջակիցներին. առանց ձեզ ակումբը երեք ամսում այսքան մեծ հաջողությունների չէր հասնի!!!
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenia hiking, Armenian hiking group, Barbeque party, Dendropark hiking, get know Armenia, hiking group, hiking in Armenia, Stepanavan, արշավականներ, արշավականների խումբ, արշավներ Հայաստանում, Դենդրոպարկ, խորոված փարթի, ճանապարհորդական ակումբ, Ստեփանավան| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 6,390










Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.