IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Բիզնես միջավայր, Երևանյան

Տեղեկատվական տեխնոլոգիաներն առօրյա բիզնեսում




Digitec business forum 2010, YerevanՍ.թ. հունիսի 9-10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղական և արտասահմանյան տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ և գործարար այլ ոլորտների ընկերությունները կհամախմբվեն 3-րդ ամենամյա «DigiTec Business 2010» ֆորում-ցուցահանդեսի շրջանակներում:

«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրի ներքո անցկացվող ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման, բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար:

Ֆորումին կներկայացվեն ՏՀՏ լուծումներ բիզնեսի կառավարման, գործընթացների ավտոմատացման, վաճառքների խթանման համար հետևյալ ոլորներում`

• Բանկային և ֆինանսական
• Տուրիզմ
• Առևտուր և պահեստների կառավարում
• Շինարարություն
• Տրանսպորտ և կապ
• Բժշկություն և դեղագործություն

Այս տարի «DigiTec Business 2010»-ն առանձնանում է արտասահմանյան ընկերությունների լուրջ մասնակցությամբ: Ֆորումին լինելու են պատվիրակությունների այց Ալբանիայից, Մոլդովայից, Մակեդոնիայից, Բուլղարիայից, Բոսնիա և Հերցոգովինայից, Հոլանդիայից, Կոսովոյից: Հարավարևելյան Եվրոպայի երկրների համար հատուկ կազմակերպվել է ՏՀՏ անկյուն:

Ֆորումի շրջանակներում կիրականացվեն DigiTec Business ցուցահանդես, տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ, առանձնազրույցներ և խորհրդատվություն:
Նշենք նաև, որ տարեցտարի ավելանում է «DigiTec Business» ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների թիվը. առաջին տարվա 19 ցուցադրվող ընկերությունների փոխարեն այս տարի 35 է լինելու:

Բացումը կիրականացվի ժամը 10:30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Բացմանը կմասնակցի ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջաթինդեր Չիման:

Կազմակերպիչ`
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը

Պաշտոնական հովանավոր` «Cyberoam»

Աջակից` USAID/CAPS

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 3,615

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>