Ինտերնետ օգտագործողների մեկ երրորդը բլոգ կարդացողներ են և պարբերաբար սոցիալական ցանցեր հաճախողներ
Ինտերնետ օգտագործողների մեկ երրորդը բլոգ կարդացողներ են և պարբերաբար սոցիալական ցանցեր հաճախողներ։ Nielsen վերլուծական ընկերության տվյալներով՝ ապրիլին օգտատերերը նման կայքերում անցկացրել են միջինը 6 ժամ։
Ընդհանուր առմամբ՝ ինտերնետ օգտագործողները սոցիալական ռեսուրսներում անցկացրել են ավելի քան 110 միլիարդ րոպե, ինչը կազմել է ինտերներտում աշխատելու ընդհանուր ժամանակի 22 տոկոսը։ Այսպիսով, ցանցում անցկացրած յուրաքանչյուր 9 րոպեից 2-ը մարդիկ կարդում են կամ գրում մեկնաբանություններ բլոգներում կամ անցկացնում սոցցանցերի էջերում։
Մեկ տարում այդ ռեսուրսների լսարանն ընդլայնվել է 24 տոկոսով։ 66 տոկոսով ավելացել է այդ կայքերում օգտատերերի անցկացրած ժամանակի քանակը։ Իսկ աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը դարձել է ինտերնետում ժողովրդականություն վայելող 3-րդ կայքը։ Facebook.com-ի լսարանը կազմել է համաշխարհային ոստայնի բոլոր օգտատերերի 54 տոկոսը։
Ընդհանուր ինտերնետ լսարանից բլոգների և սոցցանցերի այցելուների բաժնով երկրների վարկանիշը գլխավորում է Բրազիլիան՝ 86 տոկոս ցուցանիշով։ Ցուցակում 2-րդ և 3-րդ տեղերում Իտալիան և Իսպանիան են՝ համապատասխանաբար 78 և 77 տոկոս ցուցանիշներով։
Այնինչ, ամենաշատ ժամանակը բլոգներում և սոցիալական ցանցերում անցկացնում են ավստրալացի օգտատերերը։ Ավստրալացիներն այդ զբաղմունքի վրա ծախսում են ամսական համարյա 7 ժամ 20 րոպե՝ գերազանցելով ԱՄՆ-ի և Իտալիայի բնակիչներին, որոնք ծախսում են դրա վրա մոտ 6 ու կես ժամ։
Աղբյուրը` թերթ.am
Հոդվածի գրանշումներ (tags)` blogosphere, internet readers, internet society, new society, social networks, բլոգոսֆերա, ինտերնետ հասարակություն, նոր հասարակություն, սոցիալական ցանցեր
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 3,318


