Արշավ դեպի Գոշավանք – Հաղարծին – Պարզ Լիճ
«Ճանաչենք Հայաստանը» արշավականների խումբն այս անգամ ուղղություն է վերցնում դեպի Գոշավանք, Հաղարծին և Պարզ Լիճ: Արշավի օրն է հուլիսի 11-ը, ժամը` 08:30
Հավաքվելու վայրը` Աբովյան 52 (Սև Շենք կամ ԵՊՀ 6-րդ մասնաշենք),
Արշավի արժեքը` 5500 դրամ (Սնունդը ներառված ՉԷ):
Գրանցման վերջնաժամկետ` հուլիսի 7: Արշավների ընթացքում չծախսված ողջ գումարը հավաքվում է «Ճանաչենք Հայաստանը» լուսանկարների ցուցահանդեսի ֆոնդում:
Գրանցման և գումարը փոխանցելու համար կազմակերպիչ խմբի անդամները Ձեզ կսպասեն`
Հուլիսի 7-ին Ժամը` 16:30-20:00, Աբովյան 52 (Սև Շենք)-(խնդրում ենք գալուց առաջ զանգահարել):
Տեղերը սահմանափակ են և մասնակիցների նախատեսված քանակը լրանալուց հետո գրանցումը դադարեցվելու է:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել hiking@youngleaders.am էլ-փոստին կամ զանգահարել 091717010(Արամ), 055240742(Գևորգ) հեռախոսահամարներով:
Արշավին կարող են մասնակցել.
1. «Ճանաչենք Հայաստանը» արշավների ակումբի անդամաները (հատուկ պայմաններով),
2. Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողները,
3. Մինչ այս տեղի ունեցած արշավներին մասնակցած և իրենց լավ դրսևորած անձինք,
4. Բոլոր նրանք ովքեր պատրաստ են այս օրը միանալ մեզ հետ ընտիր տրամադրությամբ :
Արշավի ընթացքում բոլոր արշավականները պետք է համախմբված լինեն, այս պայմանը խախտողներն ի սպառ կկորցնեն հետագա արշավներին մասնակցելու հնարավորությունը:
Արշավների ակումբի ինֆորմացիոն գործընկեր` iReport.am
Գործընկեր` FindArmenia.com
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 4,655









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.