IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Google-ը բոյկոտել է Windows-ը




Windows logoGoogle ընկերությունը առաջարկել է իր աշխատակիցներին հրաժարվել աշխատանքային համակարգիչների վրա Microsoft ընկերության Windows օպերացիոն համակարգն օգտագործել` անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով: Տեղեկանում ենք Dni.ru-ից: Որպես այլընտրանք նրանց առաջարկվել են Linux և MacOS օպերացիոն համակարգերը:

Ինտերնետ հսկայի այս որոշման մասին հայտնի է դարձել ԶԼՄ-ից, իսկ մեկնաբանություններից Google-ը հրաժարվել է` հենվելով այն բանի վրա, որ մեկնաբանել «հրատապ հարցերն» իրենց մոտ ընդունված չէ: Microsoft-ում էլ հայտարարել են, որ այս քայլով ընկերությունը ևս մի անցում է ապահովում սեփական Chrome OS օպերոցիոն համակարգին, հաղորդում է Guardian-ը:

Հարկ է նշել, որ աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող Windows-ը և նրա բրաուզեր Internet Explorer-ն ունեն հաքերային հարձակումների համար շատ խոցելի համբավ: Փորձագետների կարծիքով Microsoft-ի կողմից շուկայի մեծ մասնաբաժնի գրավումը, կոտրելու դեպքում խոստանում է կիբերհանցագործներին ավելի մեծ շահութաբերություն` համեմատած այլ օպերացիոն համակարգերի հետ:

Windows-ից հրաժարումը տրամաբանական է ևս մի պատճառով` Google-ի և Microsoft-ի միջև մրցակցությունը վերջին տարիներին գնալով սրվում է: Այս ընկերությունները ակտիվորեն մրցակցում են այնպիսի բնագավառներում ինչպիսիք են փաստաթղթերի խմբագրման, էլեկտրոնային աղյուսակների, էլ-փոստի և օրգանայզերների խմբագրման ծրագրերը:

Աղբյուրը` Panorama.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,941

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>