IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Ազատ գրառումներ, Օրվա լուսանկարը

Eurostat-ը հրապարակել է ԵՄ ամենահարուստ երկրների վարկանշային աղյուսակը




Եվրամիության Eurostat վիճակագրական ծառայությունը չափել է ԵՄ-ի 27 անդամ երկրների տնտեսությունների հարստությունները. Լյուքսեմբուրգը կրկին գլխավորում է վարկանշային աղյուսակը, իսկ Ռումինիան և Բուլղարիան կրկին ցուցակի վերջին հորիզոնականներում են: Հարստության և աղքատության միջև տարբերությունը յոթակի է:

ԵվրոպաԼյուքսեմբուրգը շարունակում է պահպանել ԵՄ-ի ամենահարուստ երկրի կոչումը: Այս փոքր երկրում հաշվարկվող ցուցանիշը 2009թ. գերազանցել է ԵՄ միջին մակարդակը 2,7 անգամ (168%-ով): Eurostat-ը նշում է, որ Լյուքսեմբուրգում ՀՆԱ-ի բարձր մակարդակը մասամբ պայմանավորված է էմիգրանտների աշխատուժով: Նրանք նպաստում են Լյուքսեմբուրգի տնտեսության զարգացմանը, սակայն չեն մասնակցում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալի հաշվմանը:

Վարկանշային աղյուսակի վերին հորիզոնականներում ԵՄ անդամ երկրների մոտ կեսն են (13 երկիր): Ներկայացված ցուցակում առավել շահեկան դիրքերում են Իռլանդիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Շվեդիան, Դանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Բելգիան: Նրանց հարստության ցուցիչները ԵՄ-ի միջին ցուցիչից բարձր են 15-35%-ով: Առավել համեստ են Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի ցուցիչները` համապատասխանաբար 10%: Միջինից ավելի ցածր մակարդակ ունեն Կիպրոսն ու Հունաստանը:

Միջինեվրոպական մակարդակից ավելի ցածր տեղաբաշխվել են 14 երկրներ: Սլովենիային, Չեխիային, Մալթային, Պորտուգալիային և Սլովակիային 10%-30% չի բավականացրել ԵՄ միջին ցուցիչին հասնելու համար: Նրանց հաջորդում են Հունգարիան, Էստոնիան, Լեհաստանը և Լիտվան, իսկ վերջին երեք տեղերն են զբաղեցնում Լատվիան, Ռումինիան և Բուլղարիան:
Եթե համեմատենք Եվրամիությանն ավելի ուշ անդամակցած երկրների վիճակագրությունը, ապա դրանք դժվար թե հավակնեն ԵՄ ամենաամուր տնտեսությունները լինելուն:

Ընդ որում՝ եվրոգոտուն պատկանելությունն ամենևին էլ չի նշանակում փառահեղ կյանք: Նույն Դանիան և Մեծ Բրիտանիան, զբաղեցնելով վարկանշային ցուցակի 6-րդ և 7-րդ տեղերը, իրենց բոլորովին էլ վատ չեն զգում: Չեխիան հայտնվել է 17-րդ տեղում` առաջ անցնելով եվրոգոտու աութսայդերներ Մալթայից, Պորտուգալիայից և Սլովակիայից:

Հարկ է նշել, որ ճգնաժամային 2009-ը ԵՄ ոչ բոլոր անդամ երկրներն են առանց կորուստների հաղթահարել:
Նախորդ տարի Լյուքսեմբուրգի հարստությունը բարձր էր ԵՄ միջին մակարդակից 176%-ով: Ճգնաժամը լավ է հաղթահարել Ֆինլանդիան, որի` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցիչը բարձրացել է 7%-ով: Իրենց հարստությունը 2009թ. ավելացրել են նաև Ավստրիան, Շվեդիան և Դանիան:

Ընդհանուր առմամբ, ճգնաժամը մոտեցրել է ԵՄ-ի ամենահարուստ և ամենաաղքատ անդամներին: 2008թ. դրանց տարբերությունը մոտ իննակի էր:

Աղբյուրը` ԹԵՐԹ.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,015

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>