IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Բաքուն արհամարհում է բանտարկված լրագրողի գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումը



Էյնուլլա Ֆաթուլլաեւին ազատ արձակելու փոխարեն`Ադրբեջանի իշխանությունները նրան նոր մեղադրանք են առաջադրում:

Սամիրա Ահմեդբեյլի, Շահին Ռզաեւ, Կովկաս. Կովկասյան լրատու # 547, 19-ը հունիսի, 2010թ.

BakuԱդրբեջանի իշխանությունները վճռական են տրամադրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման դեմ, որի համաձայն`լրագրողին ապօրինաբար են բանտարկել եւ նրան պետք է ազատ արձակել:

Իր հեղինակած հոդվածների համար բանտում հայտնված Էյնուլլա Ֆաթուլլաեւին նոր դատավարության է սպասվում, այս անգամ, իբրեւ թե, թմրանյութ պահելու մեղադրանքով: Ինքը`լրագրողը պնդում է, որ իր բանտախցում դիտավորյալ թմրանյութեր էին պահել:

Ապրիլին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման համաձայն` Էյնուլլա Ֆաթուլլաեւին 8 ու կես տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Ադրբեջանի ազգային դատարանի վճիռը չափազանցված եւ անարդար պատիժ էր:

Չնայած ՄԻԵԴ-ի աներկբա որոշմանը, որը Ֆաթուլլաեւի գործով 25 000 եվրո դատական փոխհատուցում սահմանեց, ներառյալ լրացուցիչ ծախսերը, Ադրբեջանի իշխանություններն այդպես էլ ազատ չարձակեցին նրան եւ պատրաստվում են բողոքարկել դատական որոշումը:

Եվրոպական դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովի խոսքերով`դատարանի որոշումն «անընդունելի» է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Ադրբեջանում գործող օրենքների տեսանկյունից:

«Եվրոպական դատարանը չի կարող փոխարինել պատասխանող պետության դատական, վարչական կամ այլ կառույցները: Մենք դիմելու ենք, որպեսզի գործն ուղարկվի ՄԻԵԴ-ի Մեծ պալատ`Ադրբեջանի շահերի պաշտպանության նպատակով»:

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ֆաթուլլաեւին խղճի բանտարկյալի կարգավիճակ է շնորհել, իսկ մարդու իրավունքների ակտիվիստները նրան համարում են Ադրբեջանի ամենահայտնի քաղաքական բանտարկյալը:

Ֆաթուլլաեւն արդեն 2 անգամ դատապարտվել է այն ժամանակ, երբ ռուսալեզու «Реальный Азербайджан» շաբաթաթերթի եւ ադրբեջանալեզու «Gundelik Azerbaycan» օրաթերթի խմբագիրն էր: 2005-ին նա մի հոդված հրապարակեց, որտեղ կասկածի տակ էր դնում պաշտոնական ադրբեջանական կողմի պնդումը, որի համաձայն`ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը 700 հազար ադրբեջանցի են կոտորել Խոջալիում: Արդյունքում`2007թ. լրագրողը դատական հետապնդման ենթարկվեց`բանտարկվելով զրպարտության մեղադրանքով:

2007-ին հրապարակված երկրորդ հոդվածը վերաբերում էր նախագահ Իլհամ Ալիեւի`Վաշինգտոնի հետ ունեցած հարաբերություններին, ինչի արդյունքում Ֆաթուլլաեւին կրկին բանտարկեցին, այս անգամ`ահաբեկչության սպառնալիքի մեղադրանքով:

ՄԻԵԴ-ի`Խոջալիի մասին հոդվածի վերաբերյալ ընդունած առաջին որոշման մեջ նշվում է, որ ազատազրկումն անարդար պատիժ է եւ թույլատրելի կլիներ միայն այն դեպքում, եթե լրագրողն իրեն օտարատյացության արտահայտություններ թույլ տար կամ բռնություններ հրահրեր, իսկ նման բան չի եղել:

Ինչ վերաբերում է երկրորդ հանցագործությանը, դատարանը նշել է, որ դատապարտումը եւ վճռի խստությունը լրագրողի «խոսքի ազատության անհամեմատ խիստ սահմանափակում» են համարվում:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել Բաքվին ենթարկվել դատարանի որոշմանը:

«Իմ գրասենյակը միշտ պահանջել է, որպեսզի այս դեպքն ուսումնասիրվի մամուլի ազատության տեսանկյունից եւ օրենքի շրջանակներում: Այժմ`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո, ընդամենը մեկ ճանապարհ կա`նրան անհապաղ ազատ արձակելը», – հայտարարել էր նա «Ազադլիգ»-ի`Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում:

Ֆաթուլլաեւը նախկինում «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի օգնականն էր, որը փակվեց 2005-ին`վերջինիս սպանությունից հետո: Մարդասպաններն այդպես էլ չեն հայտնաբերվել:

Ֆաթուլլաեւը հայտնի էր կառավարության հասցեին հնչեցրած կտրուկ քննադատությամբ`միաժամանակ անկախ մնալով քաղաքական ընդդիմությունից: Բոլոր անկախ վերլուծաբաններն այն կարծիքին են, որ 2005-ի ձերբակալությամբ Ֆաթուլլաեւին պատժում էին իշխանությունների նկատմամբ ունեցած քննադատական մոտեցման համար:

Ինքը`լրագրողն ասում է, որ իր դեմ նախաձեռնած ողջ դատական գործընթացը, ներառյալ`հարկերից խուսափելու համար սահմանված 235 հազար դոլարի տուգանքը, ուղղակի ֆարս է`նշելով, որ Ադրբեջանի դատարանները «ֆաշիստական դատարաններից էլ վատն են»:

Ֆաթուլլաեւի դատապաշտպան Իսախան Աշուրովի խոսքերով`ՄԻԵԴ-ի սահմանած փոխհատուցումը պետք է վճարվի 6 ամսվա ընթացքում: Աշուրովը դժվարանում է ասել, թե երբ նրա պաշտպանյալին բաց կթողնեն:

Ֆաթուլլաեւին ներկայում եւս մեկ դատավարություն է սպասվում, եւ լրագրողի պնդմամբ` նրա կյանքին վտանգ է սպառնում: Մեղադրողների խոսքերով`դեկտեմբերի 29-ին լրագրողի բանտախցում 1/5 գրամ հերոին է հայտնաբերվել, որից հետո լրագրողին թմրանյութ պահելու մեղադրանք է առաջադրվել`չնայած նրա այն պնդմանը, որ հերոինը դիտավորյալ են իր բանտախցում պահել:

«Նույնիսկ եթե Էյնուլլայի դեմ եւս մեկ անարդար որոշում ընդունվի, նա, այնուամենայնիվ, պետք է ազատ արձակվի: Թմրանյութ պահելու համար նախատեսված առավելագույն պատժաչափը 3 տարի է, իսկ իմ պաշտպանյալն արդեն իսկ դրանից ավելի պատիժ է կրել», – հայտարարեց Աշուրովը հունիսի 16-ին դատարանում գործի լսումից հետո:

Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի նախապատրաստած լրագրող է Բաքվում:

Շահին Ռզաեւը IWPR-ի Ադրբեջանի գրասենյակի ղեկավարն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 4,861

Advertisement & web design solutions in Armenia