IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

«Վրաստան. բնապահպանական խնդիրների լուսաբանում» լրագրողական այցելություն




Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ) 2010 թ. հունիսի 22-ից 25-ը Թբիլիսիում կազմակերպելու է «Վրաստան. բնապահպանական խնդիրների լուսաբանում» թեմայով լրագրողական այցելություն, իր` «Հարեւաններ» հայ-ադրբեջանական նախագծի շրջանակներում:

ecology problems in CaucasusՀայաստանից եւ Ադրբեջանից ժամանած տասը լրագրողներ մի քանի օրվա ընթացքում հնարավորություն կունենան ուսումնասիրել եւ լուսաբանել Վրաստանի բնապահպանական արդիական խնդիրները: Այս աշխատանքային այցելության շրջանակներում լրագրողները հանդիպումներ են ունենալու բնապահպանական կազմակերպությունների, բնապահպանների, ակտիվիստների, պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ այցելելու են բնապահպանական խնդիրներից տուժած վայրեր: Այս այցելությունը հնարավորություն է ընձեռելու լրագրողներին բազմակողմանիորեն լուսաբանել Վրաստանի, ինչպես նաեւ տարածաշրջանի բնապահպանական խնդիրները: Մասնակից լրագրողները պարտավորվելու են այցելությունից հետո հեղինակել մեկական հոդված` Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Հարեւաններ» հայ-ադրբեջանական ներդիրի համար: Բացի այդ, լրագրողները պետք է նյութեր պատրաստեն իրենց լրատվամիջոցների/բլոգերի համար:

Սեմինարին մասնակցելու համար հարկավոր է iwprarmenia@gmail.com հասցեին ուղարկել համառոտ կենսագրություն/ռեզյումե, լրագրողական աշխատանքի երեք օրինակ եւ առավելագույնը կես էջի /500 բառ/ սահմաններում մասնակցելու ցանկության հիմնավորում:

Հայաստանից եւ Ադրբեջանից սեմինարին մասնակցելու է տասը լրագրող:
Հայաստանից ընտրվելու է 5 մասնակից:
Սեմինարի աշխատանքային լեզուներն են ռուսերենը եւ անգլերենը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2010թ.-ի հունիսի 14-ն է:

2008 թ.-ին սկսված «Հարեւաններ» նախագիծը հանդիսանում է IWPR-ի հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի կառավարության եւ Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության կողմից: Նախագծում ներգրավված լրագրողները պարբերաբար մասնակցում են լրագրողական վերապատրաստման ու հակամարտությունների կարգավորման դասընթացների եւ համատեղ ուժերով ծրագրում ու թողարկում ներդիր, որը եռամսյա պարբերականությամբ տպագրվում է հայերեն եւ ադրբեջաներեն, համապատասխանաբար` Հայաստանում եւ Ադրբեջանում:

Մանրամասների համար կարող եք դիմել ՊԽԼԻ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սեդա Մուրադյանին` զանգահարելով + 37410 53 92 04 + 37410 53 92 04

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 3,458

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>