IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Բիզնես միջավայր, Երևանյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բիզնեսում




Digitec Business Forum in ArmeniaՀունիսի 9-10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող 3-րդ ամենամյա DigiTec Business ֆորումը:

Ֆորումի հիմնական նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքները և ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման համար՝ լուծումներ բիզնեսի կառավարման, բիզնես գործընթացների ավտոմատացման և բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար։

Այս տարի ակնկալվում է լայն միջազգային մանակցություն DigiTec Business-ին, մասնավորապես` հարավային և արևելյան եվրոպական երկրներից, այդ թվում` Բուլղարիայից, Ալբանիայից, Կոսովոյից, Սերբիայից, Ռումինիայից, Մակեդոնիայից և Մոլդովայից: «Հայաստանը հետզհետե դառնում է ավելի ու ավելի ճանաչելի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների միջազգային արդյունաբերության մեջ: Մեր վարկանիշը` որպես ՏՀՏ ճանաչված կենտրոն, բարձրանում է, ինչը, իր հերթին, կխթանի ներդրումների հոսքը դեպի Հայաստանի ՏՀՏ ոլորտ»,- նշում է Յու Այ Թի Ի Էքսպոյի տնօրեն Վահան Հովսեփյանը:

Անցած տարիներին ֆորումն ունեցել է մոտ 1500 բիզնես այցելու և 30 ՏՀՏ ընկերություն: Այս տարի նախատեսվում է մոտ 40 ընկերության մասնակցություն, որոնք կներկայացնեն ՏՀՏ լուծումներ ֆինանսաբանկային, հաճախորդների սպասարկման, հաշվապահության, կադրերի կառավարման, էլեկտրոնային առողջապահության և էլեկտրոնային ուսուցման, վաճառքների և այլ ոլորտներում: «Նիդերլանդների զարգացման հանագործակցության նախարարության ներկայացուցիչը կներկայացնի հայաստանյան ընկերությունների համար այն աջակցման հնարավորությունները, որ ընձեռում է այս կառույցը` հոլանդական գործընկերների հետ համատեղ ծրագրեր ներկայացնելու դեպքում»,- ասում է Վահան Հովսեփյանը:

Digitec / UITE

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,272

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>