IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Երևանյան, Ֆոտո-ռեպորտաժներ

Barcamp Yerevan 2010. օր 2-րդ




Barcamp Yerevan 2010. Day 2

Երևանյան բարքեմփի 2-րդ օրը նույնպես հագեցած էր բազմաբովանդակ պրեզենտացիաներով, սկսած հայկական բլոգոսֆերայից, Երևանյան իրադարձությունների հետ կապված միջոցառումներից մինչև որոնողական օպտիմիզացիա և Drupal համակարգ:

Barcamp Yerevan 2010, Armenian Blog Feeds presentation

Barcamp Yerevan 2010 միջոցառման երկրորդ օրվա գլխավոր հյուրն էր լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, որին բարքեմփի մասնակիցները նախապատրաստել էին բազմաթիվ հարցեր և առաջարկներ, որոնցից յուրահատուկն էր դիմում և առաջարկը, որում մասնավորապես նշվում էր, որ հարկավոր է Հայաստանի Հանրապետության կառավարական և ոչ կառավարական օրգաններում հետևել, որպեսզի գրառումները, նամակագրությունն ու այլ տեքստային շրջանառությունները կատարվեն հայերեն unicode տառատեսակով և մշակվի ռազմավարություն էլեկտրոնային փոստերի օգտագործման հետ կապված: Նշված դիմում-առաջարկի տակ ստորագրեցին բազմաթիվ մասնակիցներ, որը պետք է հանձնվեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Barcamp Yerevan 2010

Հետաքրքիր ներկայացում եղավ Արթուր Պապյանի կողմից, որը ներկայացրեց հայկական բլոգների լրաքաղը, որում նշվում էին այն հայկական ինտերնետային ռեսուրսները, որոնցից կարելի էր ստանալ բլոգային բազմաբովանդակ տեղեկություններ Հայաստանից և ոչ միայն: Մասնավորապես ներկայացվեցին munetik.wordpress.com-ը, որը վարում է հենց Արթուր Պապյանը, ArmFeeds.com հայկական բլոգների ագրեգատոր համակարգը (նախագիծը ներկայացնում է ՆեոՄեդիան), Սամվել Մարտիրոսյանի (Kornelij.livejournal.com) կողմից պարբերաբար հրապարակվող հայ բլոգերների ցուցակը և այլ ռեսուրսներ:

Կարծում ենք, որ արժե նշել նաև մեկ այլ հայկական բլոգային ռեսուրսի մասին, որտեղ արդեն գրանցված են հայկական 211 բլոգներ /ըստ 07,06,2010 տվյալների/, այն է` հայկական բլոգների կատալոգը www.ArmBlogs.ru հասցեով, որը դեռևս միակ հայկական բլոգային կատալոգն է և որում գրանցված են բազմաթիվ հայ բլոգերների հղումներ` ըստ թեմատիկ բաժինների:

Իսկ թե ինչ տվեց Երևանյան բարքեմփ 2010-ը նոր տեխնոլոգիաներով հետաքրքրված հայերին, կիմանանք արդեն հայկական բլոգոսֆերայում հետագայում տեղ գտնելիք արձագանքներից և կարծիքներից:

Barcamp Yerevan 2010 առաջին օրվա ռեպորտաժը տես այստեղ

Բարքեմփի վերջնամասի մասին ավելի մանրամասն տեղեկություններ է տրամադրում նաև Radio Van-ի բլոգը /տես այս հղումով/

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 4,630

Advertisement & web design solutions in Armenia

Մեկ կարծիք »

  • Observer said:

    Շատ շնորհակալ եմ http://www.armblogs.ru/ նախագծի մասին գրելու համար՝ իսկապես շատ օգտակար կատալոգ էր։

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>