Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օրը
on Thursday, 17 June 20106 կարծիք/մեկնաբանություն
Հունիսի 15-ին Երևանի կենտրոնական փողոցներով անցան Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օրվա տոնական դրոշակակիրները: Քայլերթին մասնակցում էին երիտասարդներ` բոլորը Հայաստանի պետական դրոշի գույներով շապիրկներով և զինված ՀՀ պետական դրոշներով:
Դրոշակակիրները Հանրապետության հրապարակից շարժվեցին նալբանդյան փողոցով դեպի Սայաթ Նովա պողոտա, այնուհետև Օպերայի հրապարակում պարեցին ու շարունակեցին քայլերթը Մաշտոցի պողոտայով նորից դեպի հանրապետության հրապարակ:
Դիտեք բոլոր լուսանկարները.
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenia flag, Armenian state flag day, drosh day, droshak, flag marsh, marsh with flags, Yerevan street marsh, դրոշներով քայլերթ, Հայաստանի դրոշի օրը, ՀՀ դրոշ, պետական դրոշի օրը| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,836










Իսկ էդ նույն ժամանակ մի քանի երիտասարդներ «Լեզուն գույք չէ պարտքի դիմաց» պլակատով զգաստ կանգնած էին Կասկադում, ոստիկանների քաշքշոցի, մարդկանց թարս հայացքների տակ… Այ նրանք էին իսկական դրոշի պահապանները, այլ ոչ թե իրենց բազմագույն ներկող ու հրապարակում մարշ անողները…
Լրիվ համամիտ եմ Մուշի հետ: Մոտենում են են ժամանակները, երբ երիտասարդությունը ոտքի է կանգնելու ու իրոք պայքարելու է իր իրավունքների համար: Կազմավորվում են են ուժերը, որ համախմբելու են մեծ մասսաներին ու… Ու այդ ժամանակ կսկսի իրոք ծաղկել Հայաստանը:
Մենակ նայեք էդ ՄԱՍՍԱՆԵՐԸ եվ ՈՒԺԵՐԸ Մարտի 1-յան դեպքերին չհասնել: Որովհետև էն ժամանակ էլ նման մասսաներ կային և ուժեր, ու իրանք իրանց տիրակալ զգացին մի օրով… Հետո իրանց հետքերը մինչև հիմա մենք ենք մաքրում: Իսկ լեզուն պլակատով չեն պահպանում, այլ գործով: Երբ որոշեք արտասահման անվերադարձ գնալու ձեր մտքերը ցրեք, էդ ժամանակ էլ խոսեք լեզվի պահպանության մասին: Ես կողմ չեմ օտարալեզու դպրոցներին, դեմ չեմ Ձեր պլակատներին ու կոչերին, բայց հիմա մարդկանց ուրախություն ա պակասում: Ուրախ օրերը շատ քիչ են, նենց մի արեք, որ էտ հազվադեպ օրերն էլ իրանցից խլեն: Էտ դեպքում առանց այն էլ օրեցօր շատացող խնդիրների բեռի տակ գտնվող հասարակ մարդիկ լրիվ կմոռանա և լեզուն, և Հայաստանը: Այ էտ ժամանակ իրոք համախմբելու կարիք կզգացվի:
Ամեն մարդ իր որոշումն ունի թե ինչով ա զբաղվելու: Թողեք էն մարդիկ իրանց անհոգ զգան գոնե մի քանի օր տարվա մեջ:
Վարդան ջան, ես Լևոնականներին, երբեք կողմ չեմ եղել ու չեմ էլ լինի… Նոր ուժեր են պետք… Ինչ վերբերվումա մարտի 1-ին, եթե այն կրկնվի ուրեմն մենք տեղ չունենք այս աշխարհում… դա խատառակությունա… Ուրախ օրեր ունենալուն էլ դեմ չեմ, եթե այդ ուրախացողը գոնե մի քիչ մտածումա նաև վաղվա օրվա մասին ու իրա վրա պատասխանատվությունա զգում վաղվա օրվա համար:
Իսկ պլակատներով լեզուն պահպանելու մասին սենց կասեմ` Էս պահին պլակատա պետք պահել… թե վաղը ինչ պետք կլինի, արդեն վաղը կերևա…
Ախր այ ժողովուրդ, մեկը չասի՞ ՁԵՐ ՊԼԱԿԱՏՆԵՐԻ պահանջներին ո՞վ ա ընթացք տալու…դուք ինքներդ եք ասում “մի քանի հոգի պլակատներով կանգնած էին”… մի քանի հոգին ոչինչ չի-փո-խում!!! Չգիտեմ էլ ոնց ասեմ Ձեզ…Հայաստանում մարտի 1-ից հետո ՄԻՏԻՆԳ-ավորներին ուշադրություն չեն դարձնում, միտինգավորներին ցրում են: Ուրիշ բան մտածեք:
Միտինգի մեջ չի հարցը իմ կարծիքով:
հարցը մարդկանց վերաբերմունքի ու տարբեր-անտարբերության մեջ ա… էդ մի քանի հոգին շատերին են ներկայացնում Վարդան ջան… իսկ մնացածն էլ արդեն անտարբեր են և լեզվի և դպրոցների և չգիտեմ ուրիշ 100000 հարցերի հանդեպ, ու այ հենց էդ ամեն ինչի համար ա պետք պայքարել, որ էդ քո ասած “սաղ օրը արտասահմանների մասին” չմտածեն այլ մի քիչ էլ մտածեն էս երկրի ու իրանց որպես էս երկրի մի մասի ու ապագայի մասին…
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.
Express-ռեպորտաժներ »
Արցախում կարտադրեն բուսական յուղ
2012թ.-ի ապրիլ ամսից Արցախում կսկսեն բուսական յուղ արտադրել։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վստահեցմամբ՝ հանրապետությունում կարտադրվի ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան եւ օգտակար բուսական յուղ։
«Կունենանք եւ մատչելի գին, եւ որակյալ բուսական յուղ»,-հավաստիացրել է ԼՂՀ վարչապետը՝ հավելելով, որ հումքը …
Ազատ գրառումներ »
Մուսուլմանական տաքսի` Գերմանիայում
Գերմանիայում ապրող 24-ամյա մուսուլման Սելիմ Ռայդը (Selim Ride) ստեղծել է Մուսուլմանական տաքսի ծառայությունը, որի գլխվարո տարբերությունը սովորական տաքսի ծառայություններից կանանց և տղամարդկանց առանձին տեղափոխման մեջ է, գրում է MigNews-ը:
Ռայդը, որը նաև տաքսու վարորդ է և …
Բիզնես միջավայր »
Համաշխարհային Բանկի մրցույթ` «Հայկական գյուղը 21-րդ դարում» թեմայով
«Հայկական գյուղը 21-րդ դարում. Գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականությունները» խորագրով Համաշխարհային բանկի (World Bank) երևանյան գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրել են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամուլի …
Պրեզենտացիաներ »
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում
2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:
Ինչ է այն իրենից ներկայացնում
Chrome …
Գործընկեր
Վերջին գրառումները.
Վիդեո լուսաբանումներ.
Ամենա մեկնաբանվող նյութերը.
Կայքի նյութերից մասնակի կամ ամբողջական արտատպումների կամ մեջբերումների դեպքում հետադարձ հղումը պարտադիր է` iReport.am