IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Ադրբեջանը խեղաթյուրում է բանակցությունների էությունը. Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ստրասբուրգում



Մայիսի 11-ին Ստրասբուրգում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանին:

Նախարարների կոմիտեի նիստին մասնակցել են ԵԽ անդամ 47 երկրների, 5 դիտորդ երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները:

Էդվարդ ՆալբանդյանՕրակարգում ներառված են եղել Եվրոպայի խորհրդի գործունեության տարբեր ոլորտների հետ կապված հարցեր` Եվրոպայի խորհրդի բարեփոխումները, Եվրոպայի խորհուրդ–Եվրոպական միություն համագործակցությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացումը, այլ հարցեր:

Նստաշրջանին ելույթ է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Իր ելույթում արտգործնախարարը Հայաստանի աջակցությունն է հայտնել կազմակերպության բարեփոխումներին` նշելով, որ Հայաստանը կշարունակի ակտիվ մասնակցությունը կազմակերպության գործունեությանը, այդ թվում հավելյալ արժեք ստեղծող նախաձեռնությունների միջոցով: Այդ համատեքստում նախարարը տեղեկացրել է ս.թ. հոկտեմբերին ԵԽ հովանու ներքո Հայաստանում կայանալիք Ժողովրդավարական ապագայի համար ֆորումի նախապատրաստական աշխատանքների մասին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, ասել է. «ԵԱՀԿ ԱԳ նախարարների` անցյալ դեկտեմբերին Աթենքում ընդունված ԼՂ վերաբերյալ հայտարարությունը շեշտադրում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը` որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ: Նույն սկզբունքներն ընկած են 2007 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան փաստաթղթի հիմքում: Այդ փաստաթղթի գոյությունն անգամ մեկ տարուց ավելի հերքվում էր Ադրբեջանի կողմից, մինչև նրանք վերջապես հայտարարեցին, որ իբրև թե ընդունում են այն` որոշ բացառություններով: Եթե փորձ անենք պարզել, թե ինչին է Ադրբեջանը համաձայնել, ինչին` ոչ, ապա կտեսնենք, որ ամենաշատը բացառություններն են, իսկ ընդունված դրույթներն էլ` իրենց կամայական ներկայացմամբ: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել հակամարտության պատճառներն ու հետևանքները, այլ նաև ընթացող բանակցությունների էությունը ու օգտագործում է ցանկացած հնարավորություն բոլոր մակարդակներով ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալու համար:

Ելնելով նախորդ տարիների փորձից, ակնհայտ է, որ ադրբեջանական բոլոր ճիգերը՝ հիմնախնդիրը արծարծելու այլ միջազգային հարթակներում և դրանով ազդելու Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների վրա, ապակառուցողական են: Չնայած Ադրբեջանի կողմից կարգավորման ճանապարհին ստեղծվող բոլոր խոչընդոտներին, Հայաստանը հաստատակամ է շարունակելու ջանքերը բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանի Նախագահի նախաձեռնությունն էր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք սկսեցինք գործընթացը Շվեյցարիայի միջնորդությամբ, վարեցինք բանակցությունները և ստորագրեցինք արձանագրությունները այն ընդհանուր փոխըմռնմամբ, որ կարգավորման գործընթացում չեն կարող լինել նախապայմաններ: Այս դիրքորոշումը կիսում են միջնորդ և աջակից երկրները և ամբողջ միջազգային հանրությունը:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին, որն օգտագործում էր գործընթացի մեկնարկից առաջ և փաստորեն արգելափակեց թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացումը: Այդ իսկ պատճառով Հայաստանի նախագահը որոշեց կասեցնել վավերացման գործընթացը Հայաստանում, մինչև Անկարան նորից պատրաստ լինի շարունակել գործընթացը առանց նախապայմանների, և այդ քայլը դրական ընկալվեց միջազգային հանրության կողմից»:

Աղբյուրը` ԹԵՐԹ.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 4,771

Advertisement & web design solutions in Armenia