Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինար. օր 2-րդ
ՆեոՄեդիա նախագծի և ARMACAD ցանցի կողմից համատեղ կազմակերպված «սոցիալական մեդիա և բլոգինգ» սեմինարի 2-րդ օրն անցավ առավել հագեցած և ակտիվ միջավայրում:
«Սոցիալական մեդիա և բլոգինգ» սեմինարի երկրորդ օրվա օրակարգով նախատեսված` ներկայացվեցին մի շարք հայ բլոգերների մոտեցումները հայկական և գլոբալ սոցիալական մեդիա ոլորտի, օն-լայն մեդիայի և բլոգոսֆերայի մասին:
Անձնական բլոգինգի իր ծավալուն տեսանկյունները ներկայացրեց Լուսինե Բարսեղյանը, Գյումրի քաղաքից (freedominall.wordpress.com): Լուսինեն խոսեց անձնական բլոգի առավելությունների, սոցիալական ցանցերում ակտիվության մասին, ինչպես նաև` թե ինչ առումով է դրական արդյունքներ տվել իր ակտիվությունը բլոգոսֆերայում:
Լուսինեն հատկապես նշեց, որ իր օրվա մի մեծ մասը անց է կացնում ինտերնետային տարբեր կայքերում, կատարում գրառումներ և մեկնաբանություններ, ինչպես նաև իր մասնակցությունն ունենում հասարակական ներքին միջոցառումներին, որին առավելապես օգնում է նոր մեդիան և սոցիալական ցանցերը, հատկապես Facebook-ը: Լուսինեն պատասխանեց մասնակիցների հարցերին, որոնք կապված էին սովորական հայ բլոգերի առօրյային:
Այնուհետև իր մասշտաբային մոտեցումների մասին սեմինարի մասնակիցների հետ կիսվեց մասնագիտությամբ լրագրող Արման Սուլեյմանյանը, որը ներկայացնում է Ռադիո Վանի բլոգը (blogs.radiovan.am): Արմանը իր ելույթում անդրադարձավ ինչպես բլոգոսֆերային, այնպես էլ հայկական ընդհանուր ներքին հասարակական կյանքին, մարդկանց հետաքրքրություններին, սոցիալական տարբեր հարցերին, որոնք այսօր ակտիվ քննարկվում են հայկական օն-լայն տիրույթներում:
Մասնակիցների բազմաթիվ հարցերին Արմանը պատասխանեց նույնքան եռանդով ծավալուն, ինչպես սկսել էր իր ելույթը: Այդպիսով, հարց ու պատասխանները Արման Սուլեյմանյանի հետ տևեցին մեկ ժամից ավելի:
Կարճ ընդմիջումից հետո Սեմինարը շարունակեց Լուսինե Նալբանդյանը, որը ներկայացնում էր իր մասնագիտական բլոգը (blog.nalbandyan.biz): Մասնագիտական բլոգինգի մասին քննարկումները ևս անցան հագեցած, լսվեցին հարցեր, եղան քննարկումներ:
Ըստ Լուսինե Նալբանդյանի, մասնագիտական բլոգը ոչ միայն սեփական մտքերի արտահայտման միջոց կարող է հանդիսանալ, այլև ինքնազարգացման, նոր կապերի և ծանոթությունների, ինչպես նաև նոր եկամուտների աղբյուրի միջոց կարող է դառնալ. Լուսինեի սեփական փորձը ցույց է տվել, որ մասնագիտական բլոգը նոր բիզնես առաջարկների և համագործակցությունների լավ միջոց կարող է լինել ցանկացած մասնագետի համար:
Սեմինարի վերջնամասում Սոնա Դիլանյանը ներկայացրեց Armacad.info բլոգ-պորտալը` սոցիալական մեդիա ոլորտի տեսանկյունից, որը հայկական օն-լայն տիրույթում միակ ակադեմիական և կրթական երկլեզու բլոգ-պորտալն է: Armacad.info կայքը, միանշանակ, հայկական ամենահաջող բլոգ-պորտալային օրինակներից մեկը կարող ենք համարել:
Այնուհետև, որպես բլոգ-պորտալների շարունակություն, ՆեոՄեդիա նախագծի կողմից մասնակիցներին ներկայացվեց հայկական նոր բաց բլոգ-պորտալային համակարգը` ArmenianOpen.net կայքը: Հայկական բոց բլոգ-պորտալը այսուհետ պատրաստ է համագործակցելու այն անհատների հետ, որոնք ցանկություն կունենան միանալ համակարգին և դառնալ կայքի համահեղինակ:
ArmenianOpen.net-ում կարող են հրապարակվել բոլոր ոլորտների մասին նյութեր բացի քաղաքականությունից և աստղային կյանքից: Մասնավորապես, շեշտը դրվելու է ներքին հասարակական և մշակութային կյանքի և անցուդարձերի մասին հրապարակումներին:
Նշենք, որ հայկական բաց բլոգ-պորտալում համահեղինակ դառնալ ցանկացողները կարող են գրանցվել հենց կայքում` դառնալ համահեղինակ բաժնում, որոնց համար կկազմակերպվի խմբային ուսուցողական երկօրյա հանդիպումներ, որից հետո նրանք կդառնան կայքի լիիրավ համահեղինակներ և կկարողանան կատարել ազատ հրապարակումներ:
ՆեոՄեդիա նախագծի կողմից առաջիկայում ևս կկազմակերպվեն սոցիալական մեդիա ոլորտի և բլոգոսֆերայի հետ կապված միջոցառումներ, որոնց մասին նախապես կհայտարարվի iReport.am և NeoMedia.am կայքերում:
«Սոցիալական մեդիա և բլոգինգ» Սեմինարի կազմակերպիչներ.
ՆեոՄեդիա նախագիծ – www.neomedia.am
Հայկական ակադեմիական համակործակցության և օժանդակության ասոցիացիա – www.armacad.org
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Համահայկական երիտասարդական կենտրոն հիմնադրամին` սեմինարներին աջակցելու համար:
Ամբողջական ֆոտո-ռեպորտաժը այստեղ.
Հոդվածի գրանշումներ (tags)` ARMACAD, Arman Suleymanyan, Armenian blogosphere, Armenian social media, blogging, blogging seminar, Lusine Barseghyan, Lusine Nalbandyan, neomedia, new media, Sona Dilanyan, Vardan Grigoryan, Vardan Papikyan, բլոգինգ, բլոգինգ սեմինար, հայկական բլոգոսֆերա, հայկական սոցիալական մեդիա, նոր մեդիա, սոցիալական մեդիա, սոցիալական մեդիա սեմինար
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 10,051















