Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինար. օր 1
Նորագույն դարաշրջանի շարժիչներից մեկի` նոր մեդիայի, կամ ինչպես հաճախ է գործածվում` սոցիալական մեդիայի և բլոգինգի մասին ընդհանուր տեղեկություններով սկսվեց ՆեոՄեդիա նախագծի և ARMACAD ցանցի կողմից կազմակերպված սեմինարը:
Առաջին օրը, ինչպես նախատեսվել էր, Համահայկական երիտասարդական կենտրոն հիմնադրամի հանդիպումների մեծ դահլիճում, կարճ տարբերակներով ներկայացվեցին սոցիալական ցանցերի, բլոգային համակարգերի, բլոգոսֆերայի ներուժի, միկրոբլոգների մասին:
Առավել հագեցած օր է սպասվում վաղը, որի ժամանակ հայ բլոգերների կողմից կներկայացվի իրենց տեսանկյունները` կապված անձնական, կորպորատիվ, խմբային և մասնագիտական բլոգների, առհասարակ բլոգոսֆերայի հետ:
Վաղը ՆեոՄեդիա նախագծի կողմից նաև կներկայացվի բլոգ-պորտալային հայկական մի համակարգ, որին էլ հնարավորություն կունենան միանալ սեմինարի մասնակիցները: Բլոգ-պորտալում համահեղինակներ ցանկացողների համար առաջիկայում էլ կկազմակերպվի խմբային ծանոթացում և ուսուցում wordpress համակարգի հետ, որից հետո նրանքինքնուրույն կկարողանան կատարել հրապարակումներ հայկական բաց բլոգ-պորտալում:
Առավել մանրամասն հրապարակում սեմինարների և արդյունքների մասին կներկայացնենք վաղը` ուշ երեկոյան:
Ամբողջական ֆոտո-ռեպորտաժը` վաղը երեկոյան:
Հոդվածի գրանշումներ (tags)` ARMACAD seminar, Armenian blogger, Armenian blogosphere, Armenian social media, blogging in Armenia, social media, social media tool, բլոգինգ, բլոգոսֆերա, հայկական բլոգոսֆերա, հայկական սոցիալական մեդիա, սեմինար Երևանում, սոցիալական մեդիա, սոցիալական մեդիա սեմինար| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 5,748



























Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.