«Հյուսիսային Հայաստան». արշավ դեպի Քոբայր – Սանահին – Հաղպատ
Խորագիրը` «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ»
Օրը` մայիսի 23, Ժամը` 09:00, Հավաքվելու վայրը` Աբովյան 52 (Սև Շենք կամ ԵՊՀ 6-րդ մասնաշենք)
Արշավի արժեքը` 5000 դրամ (Սնունդը ներառված չէ):
Գրանցման վերջնաժամկետ` մայիսի 19:
Արշավների ընթացքում չծախսված ողջ գումարը հավաքվում է «Ճանաչենք Հայաստանը» լուսանկարների ցուցահանդեսի ֆոնդում:
Գրանցման և գումարը փոխանցելու համար կազմակերպիչ խմբի անդամները Ձեզ կսպասեն հետևյալ օրերին(խնդրում ենք գալուց առաջ զանգահարել)`
Մայիսի 18, Ժամը` 13:30-20:00, Աբովյան 52 (Սև Շենք),
Մայիսի 19, Ժամը` 13:30-20:00, Աբովյան 52 (Սև Շենք):
Տեղերը սահմանափակ են և մասնակիցների նախատեսված քանակը լրանալուց հետո գրանցումը դադարեցվելու է:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել gettoknowarmenia@yahoo.com էլ-փոստին կամ զանգահարել 091717010 (Արամ), 055240742 (Գևորգ) հեռախոսահամարներով:
ԱՐՇԱՎԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ`
1. «Ճանաչենք Հայաստանը» արշավների ակումբի անդամաները (հատուկ պայմաններով),
2. Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողները,
3. Մինչ այս տեղի ունեցած արշավներին մասնակցած և իրենց լավ դրսևորած անձինք,
4. Բոլոր նրանք ովքեր ցանկանում են դառնալ մեր ակումբի անդամ (10 տեղ-նայել***):
*** Ակումբի կազմակերպիչների կողմից սահմանվել է ռեյտինգային համակարգ: Այսուհետ ակումբի անդամ դառնալու համար անհրաժեշտ է հավաքել համապատասխան քանակությամբ միավոր: Ընդ որում այդ ռեյտինգային համակարգը հիմք է հանդիսանալու ներակումբային արշավների սահմանափակ տեղերի դեպքում ակումբականների ընտրության հարցում:
ԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՊԱՅՄԱՆ` ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՊԻՏԻ ԼԻՆԵՆ, ԱՅՍ ՊԱՅՄԱՆԸ ԽԱԽՏՈՂՆԵՐՆ Ի ՍՊԱՌ ԿԿՈՐՑՆԵՆ ՀԵՏԱԳԱ ԱՐՇԱՎՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՆՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ:
Արշավների ակումբի ինֆորմացիոն գործընկեր`
http://www.ireport.am/
Գործընկեր` http://findarmenia.com/
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenia hiking, Armenian hiking group, find Armenia, Haghpat, hiking in Armenia, Know Armenia, Kobayr, Nord Armenia, Sanahin, Tourism Armenia, արշավականներ, արշավականների խումբ, արշավներ Հայաստանում, Հաղպատ, հյուսիսային Հայաստան, ճանաչենք Հայաստանը, Սանահին, Քոբայր| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,410









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.