Հայ-պորտուգալական հարաբերությունների ջերմացում
Ինչպես տեսնում ենք, հայ-պորտուգալական հարաբերությունները արագորեն թևակոխել են զարգացման նոր փուլ…
Վերջին շրջանում արտասահմանյան մամուլում շատ է քննարկվում ամերիկահայ մոդել Քիմ Քարդաշյանի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև սիրավեպը։
Պորտուգալական ԶԼՄ-ները վստահեցնում են, որ Կրիշտիանուի և Կիմի հարաբերությունները շարունակում են զարգանալ, չնայած նրանց բաժանում է Ատլանտյան օվկիանոսը։ Հայկական արմատներ ունեցող, հայտնի մոդել Քարդաշյանը մտադիր է Ռոնալդուին ուղեկցել ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ։
Հիշեցնենք, որ ապրիլին Քիմին պապարացիները լուսանկարել էին Մադրիդի La Dorado ռեստորանում՝ Ռոնալդուի հետ համբուրվելիս։
Դրանից հետո զույգը տեղափոխվել էր Ռոնալդուի առանձնատուն, որտեղ հայ-պորտուգալական հարաբերություններն ավելի էին սերտացել շուրջ 240 րոպեների ընթացքում…
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenia-Portugal, Kardashian-Ronaldo, Kim Kardashian, Ronaldo, Կրիշտիանու Ռոնալդու, Հայաստան-Պորտուգալիա, սիրավեպ, Քիմ Քարդաշյան
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 5,958



