IT Club #17 ֆոտո-ռեպորտաժ
IT-ակումբի 17-րդ հանդիպումը տարբերվեց նախորդ բոլոր հանդիպումներից: Հանդիպման մասնակիցներին նախորոք հայտնել էին 17-րդ հանդիպման նպատակի և քննարկվելիք թեմաների մասին. Հանդիպմանը քննարկվեց IT-ակումբի հետագա անելիքների, արտագնա միջոցառման կազմակերպման, հանդիպման ֆորմատների և բովանդակության փոփոխման թեմաները:
Քննարկումների արդյունքում IT-ակումբի մասնակից ուսանողներից ձևավորվեց 5 խումբ, որոնք առաջիկա օրերի ընթացքում պետք է մշակեն առաջիկա 2 IT-ակումբների հանդիպման ֆորմատների և բովանդակության տարբերակներ: Բացի այդ, տվյալ խմբերից արդեն կընտրվեն մարդիկ, որոնք կմասնակցեն IT-ակումբի առաջիկա արտագնա միջոցառմանը Ծաղկաձորում, որի մասին կտեղեկացնենք արդեն շատ շուտով:
17-րդ հանդիպմանը ներկա էին մի փոքր քիչ մասնակիցներ, որը կարելի է բացատրել ակումբի աշխատանքների և կառավարման հանդեպ հետաքրքրությունով. հանդիպմանը ներկա էին այն մարդիկ, ում հետաքրքրում է IT-ակումբի ապագան և աշխատանքների կազմակերպչական գործընթացները:
Ներկայացնում ենք նաև IT-ակումբի 17-րդ հանդիպման ֆոտո-ռեպորտաժը:
Հոդվածի գրանշումներ (tags)` IT ակումբ, IT-club meeting, IT-discussions, Yerevan IT-Club| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,297















































Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.