Հուգո չավեսին արդեն դժվար է կանգնեցնել…
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իր գործընկերներին, մասնավորապես` Կումբայի նախագահ Ֆիդել Կաստրոյին և Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին առաջարկել է Twitter-ում միկրոբլոգ բացել և օգտվել այդ միրոբլոգային ծառայությունից։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ, Վենեսուելայի նախագահը ստեղծեց իր միկրոբլոգային տիրույթը հանրահայտ Twitter.com միկրոբլոգային համակարգում` հասարակության հետ ավելի մոտ շփումնեն ապահովելու համար և հանուն Վենեսուելայի ազգի զարգացման…
Հուգո Չավեսի պաշտոնական միկրոբլոգային հասցեն է` http://twitter.com/chavezcandanga
Չավես իր գործընկերներին ասել է, որ ծառայությունը հեռանկարային է, և, ամենակարևորը, Twitter-ը ոչ կապիտալիստական է, ոչ սոցիալիստական, ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես այն կօգտագործես: Չավեսն ընդգծել է, որ ինքը զարգացնում է ինտերնետը Վենեսուելայում։
Նշենք նաև, որ շատ կարճ ժամանակամիջոցում Վենեսուելայի նախագահն արդեն հավաքել է 132,235 հետևորդներ:
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,146









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.