IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

Google-ը հայերեն է թարգմանում




Google translate ArmenianԻնտերնետային հսկա Գուգլն իր ունիվերսալ թարգմանչական համակարգում՝ Google Translate-ում, ներառել է նաև հայերենը՝ Armenian ALPHA տարբերակով։ Սա նշանակում է, որ այսուհետև մկնիկի մեկ հարվածով կարելի է համակարգում ընդգրկված մյուս 56 լեզուներով (ըստ երևույթին, դրանց թիվն ապագայում էլի կաճի) կայքէջերի ողջ բովանդակությունը դարձնել հայերեն և հակառակը։

Հեղափոխական այս նորարարության շնորհիվ հայերեն լեզվով կայքերը փաստորեն հասանելի են դառնում միջազգային հանրության համար։ Մյուս կողմից, ցանկացած հայ դպրոցական, ուսանող և շարքային քաղաքացի կարողանում է օգտվել ինտերնետային կայքերի մեծամասնությունից, անգամ եթե չի տիրապետում օտար լեզվի։

Թեև թարգմանությունների որակը դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ, սակայն, հաշվի առնելով մյուս լեզուների պարագայում արձանագրված որակական արագ աճը, կարելի է հուսալ, որ այն աստիճանաբար կբարելավվի։

«Գուգլ թարգմանչի» ամբողջական ծառայություններից կարելի է օգտվել՝ այցելելով http://translate.google.com/ կայքէջ։ Սակայն առավել հարմարավետություն է ապահովում Google Chrome բրաուզերը՝ իր Google Translate հավելվածով (extension)։ Վերջինս, բրաուզերի վերին հատվածում ավելացվելու դեպքում, թույլ է տալիս ավտոմատ կերպով թարգմանել ձեր այցելած էջերը ցանկացած լեզվից ձեր նախընտրած լեզուն։

Աղբյուրը` Tert.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 4,570

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>