IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Վրաստան. միասեռականների մասին գիրքը սկանդալ է առաջացրել




Լիբերալները եւ կրոնական ծայրահեղականները վիճում են միասեռականության եւ արյունապղծության մասին պատմող գրքի շուրջ

Սոֆո Բուկիա, Կովկաս
Կովկասյան լրատու # 543 / 14-ը մայիսի, 2010թ.
Վրաստանաբնակ լիբերալները մտահոգված են կրոնական ծայրահեղականության վերելքով, որն առաջ եկավ վերջերս լույս տեսած գրքի շուրջ ծագած վեճերից հետո:

gaysՄայիսի 7-ին Ուղղափառ քրիստոնեական երիտասարդական շարժման ակտիվիստները, հարձակվելով «Կավկասիա» հեռուստաընկերության տաղավարի վրա, ծեծի էին ենթարկել Էրեքլի Դեիսաձեի գրքի քննարկմանը նվիրված հեռուստածրագրի մասնակից լրագրողներին եւ հյուրերին:
Նախկինում վրաց հասարակությանն անհայտ 19-ամյա Դեիսաձեի գիրքը, որը կոչվում է «Սայիդումլո սիրոբա», պատմում է միասեռականության եւ արյունապղծության մասին: Կրոնական ծայրեղականների վրդովմունքի պատճառը ստեղծագործության վերնագրին է, որն անպարկեշտ արտահայտություն է պարունակում եւ «Խորհրդավոր ընթրիքի» աղավաղումն է:

Մայիսի 4-ին Իլյա Չավչավաձեի անվան Պետալական համալսարանում Դեիսաձեի գրքի շնորհանդեսին հետեւեց ծայրահեղ կրոնական խմբերի կազմակերպած բողոքի ցույցը: Հաջորդ օրը դրան ի պատասխան`լիբերալների կողմից`հանուն խոսքի ազատության կազմակերպած ցույցը վերաճեց զանգվածային քաշքշուկի:
«Կավկասիա» հեռուստաընկերության ստուդիայում տեղի ունեցած միջադեպից հետո, ոստիկանությունը 8 ակտիվիստների ձերբակալեց, ովքեր ներակայցնում են մի շարք ծայրահեղական կրոնական խմբեր ներառող Ժողովրդական ուղղափառ շարժումը:

«Միասեռականները հայտարարում են, թե բոլորս նույնն ենք: Բայց ինչպե՞ս ենք նույնը: Նրանք հիվանդ են, մարդ չեն: Ես խաղաղության ջատագով չեմ, ես վրացի զինվոր եմ եւ պատշաճ պատասխան կտամ յուրաքանչյուրին, ով ինձ վիրավորի», – ասում է Ժողովրդական ուղղափառ շարժման ակտիվիստ Իրակլի Պաչոշվիլին, ով սովորում է Իլյա Չավչավաձեի անվան պետական համալսարանում:

«Մեր կազմակերպության եւ մեր կյանքի նպատակը պայքարն է հանուն Ուղղափառության, իսկ պայքարի ձեւերը ժամանակը ցույց կտա», – ասում է Շարժման մեկ այլ անդամ Թենգիզ Օմանիձեն:
Ժողովրդական ուղղափառ շարժումը (ԺՈՒՇ) ստեղծվել է այս տարվա գարնանը «Վրացական ժամանակ» թերթի նախկին խմբագիր Մալխազ Գուլաշվիլու կողմից: Շարժումն այլ խմբերի հետ մեկտեղ ներառում է Ուղղափառ ծնողների միությունը, որը մի քանի տարի շարունակ պայքարում է իր բնորոշմամբ`Ուղղափառությանը դեմ եղած շարժումների դեմ:

Շարժման գրասենյակը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում կառուցված մեծ մասնավոր տանը: Անցորդները կարող են պատուհանից տեսնել կազմակերպության խորհրդանիշը` մեծ, երկգլխանի արծիվ`թագով ու խաչով: Խմբի անդամների խոսքերով`արծիվը խորհրդանշում է եկեղեցական եւ պետական իշխանությունների միությունը, թագը`միապետությունը, իսկ խաչը`Ուղղափառությունը:

Շարժման հակառակորդներն այն համեմատում են Ռուսաստանում գործող ռասիստական խմբերի հետ: Իրենք`ԺՈՒՇ անդամները, նախընտրում են իրենց համեմատել Արկանյան վագրերի հետ. այս սերբական ռազմականացված խմբավորումը գործել է նախկին Հարավսլավիայում անցյալ դարի 90-ականներին: Դրա առաջնորդ Ժելկո Ռազնատովիչը վախճանվեց, նախքան կհասցներ մարդկության դեմ գործած հանցագործությունների մեղադրանքով կանգնել դատարանի առջեւ:

Ըստ սահմանադրության`Վրաստանն աշխարհիկ պետություն է: Սակայն բնակչության մոտ 4/5-ը ուղղափառ է, եւ եկեղեցին`կաթողիկոս Իլյա Երկրորդի գլխավորությամբ մեծ հեղինակություն եւ վստահություն է վայելում: ԺՈՒՇ ակտիվիստ Լաշա Տոպուրիան ասում է, որ կազմակերպությունը գործում է հանուն Ուղղափառության շահերի, սակայն առանց կաթողիկոսի օրհնության:

«Քրիստոսին պաշտպանելու համար ոչ ոքի օրհնությունը պետք չէ: Մենք սա չենք անում եկեղեցու անունից. սա մեր բարոյական պարտքն է: Ուղղափառության մենաշնորհը կաթողիկոսին չի պատկանում, եւ ես իրավունք ունեմ պաշտպանելու իմ հավատը», – ասում է Տոպուրիան:

Այն, որ շարժումը կարծես գնալով թափ է առնում, մտահոգություն է պատճառում լիբերալ ակտիվիստներին, որոնցից մեկը Վրաստանի օմբուդսմենի գրասենյակին կից գործող հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Բեկա Մինդիաշվիլին է: Նա կարծում է, որ վրաց հասարակությունը պետք է բողոքի ԺՈՒՇ դեմ:

«Բողոքը պետք վերաբերի ոչ միայն այդ առանձին միջադեպին: Այն պետք դառնա բողոք ընդդեմ … Վրաստանում արմատական եւ ծայրահեղական գաղափարախոսությունների: Ուղղափառության անունից մարդկանց կոչ է արվում բնաջնջել իրար: Այսօր այս երիտասարդները հայտարարում են, որ պետք է վերացնեն, օրինակ, սեռական փոքրամասնություններին: Մյուսներն ասում են, որ Վրաստանում պետք է միայն Ուղղափառություն դավանողներն ապրեն: Սա այն է, ինչ ժամանակին Հիտլերն էր հայտարարում հրեաների, միասեռականների, գնչուների մասին, ինչը եւ հետագայում իրագործեց», – ասում է նա:

Մինդիաշվիլու խոսքերով`մարդիկ իրավունք ունեն օտարատյաց արտահայտություններ անել, սակայն չպետք է դրանք կյանքի կոչեն:

«Հասարակությունը պետք է իր ձայնը լսելի դարձնի, որպեսզի թույլ չտա անհանդուրժողականությանը տարածվել Վրաստանում: Մենք պետք է դիմենք պետությանը, որպեսզի սահմանադրության եւ օրենքի խախտման դեպքում արձագանք լինի, մեղավորներին ձերբակալեն, իսկ նրանց կատարած հանցագործությունները դատապարտվեն: Հանրությունը պետք է բողոքի», – եզրակացնում է նա:

Դատախազությունից տեղեկացնում են, որ հեռուստաընկերության տաղավարում կատարված հարձակման դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Հետաքննությունը կատարվում է քրեական օրենսգրքի երկու հոդվածներով, որոնց համաձայն`մեղավորներին 2-7 տարի ազատազրկում է սպասվում:
Կրոնական ծայրահեղական խմբերի դատապարտմամբ ելույթ է ունեցել նաեւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու խոսնակը. «Սահմանադրության առջեւ բոլորը հավասար են: Նախագահը դատապարտում է ծայրահեղականությունը: Իրական ժողովրդավարության կարելի է հասնել միայն օրենքը հարգելու շնորհիվ»:

Սակայն ակտիվիստները կարծում են, որ իշխանությունները բավականաչափ ջանք չեն գործադրում բռնության ալիքը կանխելու ուղղությամբ: Լրագրող Նինո Բեկիշվիլին, ով տարիներ շարունակ աշխատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ասում է, որ իշխանությունների համար անցանկալի է հակակրոնականության մեջ մեղադրվելը:

«Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներից շատերը մրցում են տեսախցիկների առջեւ իրենց կրոնական զգացմունքներն արտահայտելու առումով», – ասում է Բեկիշվիլին:
«Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ վերադառնում են ժամանակները, երբ իշխանությունները ոչինչ չէին կարողանում անել կրոնական ծայրահեղականների դեմ»:

Սոֆո Բուկիան «Liberali» ամսագրի խմբագիրն է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 3,336

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>