Կլոր սեղան. «Կանանց իրավունքների պաշտպանությունը հանուն ամուր ընտանիքի»
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղը, 2010 թ. մայիսի 20-ին, ժ. 13:00-ին հրավիրում է Ձեզ մասնակցելու «Կանանց իրավունքների պաշտպանությունը հանուն ամուր ընտանիքի» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որը տեղի կունենա Սեւան քաղաքի Ազգային պարկի բնապահպանական թանգարանում (Կուլտուրայի պալատի շենք):
Հանդես կգան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում, Հայաստան» ծրագրի համակարգող Ջինա Սարգիզովան` «Գենդերային կարծրատիպերը և ընտանիքի ընկալումը Հայաստանում» զեկույցով և Կանանց ռեսուրսային կենտրոնի խորհրդատու Աննա Պողոսյանը` «Կանանց իրավունքների պաշտպանությանը խոչընդոտող կառույցները Հայաստանում» զեկույցով:
Զեկույցների ընթացքում կցուցադրվի նաև 2009 թ. նկարահանված «Լռության տարածք» վավերագրական ֆիլմը, որը մեր կողքին ապրող մի կնոջ կյանքի պատմությունն է` լի դառը հուշերով ու խնդիրներով:
Ֆիլմի դիտումից ու զեկույցներից հետո կծավալվի քննարկում`կանանց իրավունքների պաշտպանության, կանանց դեմ բռնության, ավանդական ընտանիքի հասկացության, կնոջ դերի, կարծրատիպերի և այլ հարցերի շուրջ, որին հրավիրված են մասնակցելու Գեղարքունիքի մարզի լրատվամիջոցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ուսանողներ և Սևան քաղաքի ԲՈՒՀ-երի դասախոսներ:
Այս քննարկմանը նախորդել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի “Կովկասյան լրատու” պարբերականի հատուկ թողարկումը` Կովկասում կանանց իրավունքների վերաբերյալ: Թողարկման հոդվածները կարող եք ընթերցել այստեղ.
Հոդվածի գրանշումներ (tags)` happy family, strong family, woman rights, ամուր ընտանիք, ընտանեկան երջանկություն| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,626









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.