IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ

DigiTec Business ֆորումը կանցկացվի Երևանում հունիսի 9-10-ը




Digitec business forum, Yerevan 2010«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող 3-րդ ամենամյա DigiTec Business ֆորումը կանցկացվի Երևանում հունիսի 9-10-ը, երեքշաբթի:

Տեղեկատվության համաձայն՝ ֆորումի հիմնական նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքները և ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման համար՝ լուծումներ բիզնեսի կառավարման, բիզնես գործընթացների ավտոմատացման և բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար։

Այս տարի ակնկալվում է լայն միջազգային մանակցություն DigiTec Business-ին, մասնավորապես, հարավային և արևելյան եվրոպական երկրներից, այդ թվում` Բուլղարիայից, Ալբանիայից, Կոսովոյից, Սերբիայից, Ռումինիայից, Մակեդոնիայից և Մոլդովայից:

«Հայաստանը հետզհետե դառնում է ավելի ու ավելի ճանաչելի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների միջազգային արդյունաբերության մեջ: Մեր վարկանիշը` որպես ՏՀՏ ճանաչված կենտրոն, բարձրանում է, ինչը իր հերթին կխթանի ներդրումների հոսքը դեպի Հայաստանի ՏՀՏ ոլորտ»,- նշում է UITE EXPO-ի տնօրեն Վահան Հովսեփյանը:

Անցած տարիներին ֆորումն ունեցել է մոտ 1500 բիզնես այցելու և 30 ՏՀՏ ընկերություն: Այս տարի նախատեսվում է մոտ 40 ընկերության մասնակցություն, որոնք կներկայացնեն ՏՀՏ լուծումներ ֆինանսաբանկային, հաճախորդների սպասարկման, հաշվապահության, կադրերի կառավարման, էլեկտրոնային առողջապահության և էլեկտրոնային ուսուցման, վաճառքների և այլ ոլորտներում:

«Նիդեռլանդների զարգացման համագործակցության նախարարության ներկայացուցիչը կներկայացնի հայաստանյան ընկերությունների համար այն աջակցման հնարավորությունները, որ ընձեռում է այս կառույցը` հոլանդական գործընկերների հետ համատեղ ծրագրեր ներկայացնելու դեպքում»,- ասել է Վահան Հովսեփյանը:

Ֆորումի հետ զուգահեռ անցկացվելու է ցուցահանդես՝ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաները ներկայացնող շուրջ 40 ընկերությունների մասնակցությամբ, ինչպես նաև ՏՏ-ընկերությունների վերջին լուծումներին և ծառայություններին նվիրված կոնֆերանսներ և սեմինարներ, կանցկացվի Start up-ֆորում, որին կմասնակցի շուրջ 10 ընկերություն:

Առաջին անգամ DigiTec Business ֆորումն անցկացել է Հայաստանում 2008 թ.-ի հունիսի 26-27-ը՝ Նորարարություններին նվիրված Microsoft-ի ֆորումի հետ համատեղ: Ֆորումի ժամանակ ներկայացված էին Հայաստանի բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները:

Ֆորումի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE): Միջոցառման տեղեկատվական հովանավորներն են «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 3,712

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>