Դարչինյանը հաղթել է Էրիկին
Վիկ Դարչինյանը կրկին իր բարձրության վրա է:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Ավստրալիայի Պարամատե քաղաքում նվաճեց IBF-ի վարկածով աշխարհի թեթև քաշային կարգի չեմպիոնի կոչումը։ Դարչինյանն առավելության հասավ ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնայի նկատմամբ։
Դարչինյանը, ով վնասված ձեռքով էր մենամարտում, մրցակցին մեկ անգամ նոկդաունի ենթարկեց առաջին ռաունդում, ևս 2 անգամ՝ 5-րդում։ Այսպիսով, 34-ամյա Դարչինյանը չեմպիոն դարձավ նաև 53,5 կգ քաշային կարգում։ Ինչպես հայտնում է armsport.am-ը, նախկինում նա հաջողության էր հասել նաև 50,8 կգ և 50,8 կգ քաշային կարգերում։
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian boxing, Darchinyan-Eric, professional boxing, Vic Darchinyan, բոքս, Դարչինյան-Էրիկ, պրոֆեսիոնալ բոքս, Վիկ դարչինյան| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 4,056










Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.