IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Express-ռեպորտաժներ, IT & ինտերնետ

Սոցիալական մեդիա և բլոգինգ սեմինար. մայիսի 15 և 16-ին ՆեոՄեդիա նախագծի և ARMACAD ցանցի կազմակերպմամբ




NeoMedia նախագիծը և ARMACAD ցանցը կազմակերպում են ուսանողական երկօրյա սեմինարներ Երևան քաղաքում «Սոցիալական մեդիա և բլոգինգ» թեմաներով:

Social Media and Blogging Seminars in Yerevan city

Սեմինարների նպատակն է հայ երիտասարդներին մատուցել ժամանակակից ինտերակտիվ մեդիա ոլորտի և առհասարակ` ինտերնետի կողմից տրվող լայնածավալ հնարավորությունների մասին տեսական տեղեկություններ: Սեմինարների արդյունքում ուսանողներին ավելի պարզ տարբերակներով կներկայացվեն բլոգային և սոցիալական մեդիա ոլորտների և գործիքների մասին մանրամասներ, որից հետո մասնակիցներն ավելի հեշտության կարող են կողմնորոշվել` միանալու այս կամ այն բլոգային համակարգին, թե ինչպես օգտագործել սոցիալական մեդիա ոլորտի գործիքները իրենց մասնագիտական նպատակների կամ նախասիրությունների համար:

Ընդհանուր առմամբ սեմինարներին կներկայացվեն հետևյալ բաղադրիչները. Բլոգային պլատֆորմներ, սոցիալական ցանցերը` որպես հասարակական և ինֆորմացիոն գործիքներ, անհատական և կորպորատիվ բլոգներ.

Սեմինարի վերջաբանում մասնակիցներին կառաջարկվի միանալ հայկական նոր բաց բլոգ-պորտալին և կատարել հեղինակային հրապարակումներ:

Սեմինարներին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր ԲՈՒՀ-երի ուսանողները, որոնք գրանցված են ARMACAD ցանցում:

Սեմինարները կվարեն ՆեոՄեդիա նախագծի համահեղինակներ Վարդան Պապիկյանը և Վարդան Գրիգորյանը, ARMACAD ցանցի հիմնադիր Խաչիկ Գևորգյանը և երեք այլ բլոգերներ` Լուսինե Բարսեղյանը, Լուսինե Նալբանդյանը և Արման Սուլեյմանյանը:

Սեմինարները տեղի կունենան 2010թ. մայիսի 15 և 16-ին, ժամը` 13:00 – 16:00
Անցկացման վայրը` Համահայկական երիտասարդական կենտրոն (Աբովյան փող.)

Երկօրյա ուսանողական սեմինարներ.
Սոցիալական մեդիա և բլոգինգ

Սեմինարների օրակարգ.

Օր առաջին.

Ներածություն.
Վարող` Վ. Պապիկյան.
Ինչ է սոցիալական մեդիա ոլորտը: ԻՆչ հնարավորություններ է այն տալիս ժամանակակից մարդուն:

Սոցիալական մեդիա գործիքներ. Ծանոթացում բլոգային պլատֆորմների հետ
Վարող` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
• Ծանոթացում Blogger (BlogSpot.com) բլոգային համակարգի հետ
• Ծանոթացում WordPress (WordPress.com) բլոգային համակարգի հետ
• Ծանոթացում. Այլ բլոգային համակարգեր – Livejournal, blog.ru, webs.com
• Facebook և Twitter ցանցերը` որպես սոցիալական մեդիա գործիքներ և բլոգային զոնաներ:

Ծանոթացում հայկական բլոգային տիրույթների և սոցիալական մեդիա պլատֆորմների հետ.
Վարող` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
• Armfeeds.com
• ArmBlogs.ru
• Armenix.com

Օր երկրորդ.

Բլոգինգ. Անհատական մոտեցումներ.
Ներկայացնող` Լուսինե Բարսեղյան, բլոգեր
Անհատական բլոգ վարելու համար ինչ է անհրաժեշտ և ինչ համար կարելի է վարել անհատական բլոգ:

Բլոգինգ. Խմբային մոտեցումներ.
Ներկայացնող` Արման Սուլեյմանյան, բլոգեր, լրագրող (Radio Van)
Խմբային բլոգ, ինչ նպատակ է հետապնդում խմբային բլոգի վարումը կազմակերպության կամ անհատների համար:

Մասնագիտական բլոգներ.
Ներկայացնող` Լուսինե Նալբանդյան, մարքետոլոգ
Մասնագիտական բլոգներ, ինչի համար են նրանք անհրաժեշտ մարդկանց և ինչ է այն տալիս մասնագետներին:

Կորպորատիվ բլոգինգ և բլոգ-պորտալներ.
Ներկայացնողներ` Վ. Պապիկյան և Խաչիկ Գևորգյան.
Կորպորատիվ բլոգները` որպես ժամանակակից բիզնեսի կարևորագույն մաս. կորպորատիվ և բլոգ-պորտալային օրինակների տեսական ներկայացում.
• iReport.am
• Arevelk.info
• Armacad.info

Հայկական բաց բլոգ-պորտալի ներկայացում.
Ներկայացնողներ` Վ. Պապիկյան և Վ. Գրիգորյան
• Ինչ նպատակ է հետապնդում բլոգ-պորտալի ստեղծումը և
• ինչպես դառնալ հայկական բաց բլոգ-պորտալի համահեղինակ:

Գրանցվել սեմինարներին.
Բոլոր աստղանիշներով նշված վանդակները (*) ենթակա են պարտադիր լրացման:

ԳՐԱՆՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է / 14 մայիսի, 14:30:

Մանրամասները տես նաև ՆեոՄեդիա նախագծի պաշտոնական կայքում`
www.neomedia.am ինչպես նաև` www.iReport.am և www.armacad.info կայքերում

Կոնտակտներ.
(094) 339488, (093) 608606
Skype: panion83
seminar@neomedia.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 5,618

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>