IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Երևանյան

Հունիսի 4-ին Երևանում կբացվի BarCamp Yerevan 2010-ը




Հունիսի 4-ին Երևանում կբացվի BarCamp Yerevan 2010 խորհրդաժողովըՏեղեկատվական տեխնոլոգիաների BarCamp 2010 խորհրդաժողովը տեղի կունենա հունիսի 4-6-ը Երևանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը` Ալեքսեյ Չալաբյանը:

Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն մասնագետներ ԱՄՆ-ից և Վրաստանից: Ինչպես նշել է Չալաբյանը, խորհրդաժողովի ձևաչափը ենթադրում է ոչ պաշտոնական մթնոլորտ նախօրոք չպլանավորված շնորհանդեսներով: Այնուամենայնիվ, քննարկումները վերաբերվելու են ՏՏ ոլորտին և ինտերնետին:

BarCamp-ը Երևանում տեղի է ունենում 2-րդ անգամ: Անցյալ տարի դրան մասնակցում էր 450 մարդ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:

BarCamp-ը խորհրդաժողովների միջազգային ցանց է, որոնք բաց են բոլորի համար և ընթանում են զեկույցների, թրենինգների, քննարկումների ձևաչափում: Ամբողջ նյութը տրամադրվում է մասնակիցների կողմից: Առաջին BarCamp-ը տեղի է ունեցել Կալիֆորնիայում` Պալո Ալտոյում 2005-ին, դրանից հետո BarCamp խորհրդաժողովները տեղի են ունեցել աշխարհի ավելի քան 350 երկրում:

Աղբյուրը` ArmenianOpen.net

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 3,967

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>