Հայերեն Վիքիփեդիա – քննարկում
Հայկական բովանդակության և հայերեն վիքիփեդիայի (Armenian Wikipedia) վերաբերյալ սեմինար-քննարկում Երևանում:
Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան / ARMACAD / հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու 2010թ. հունիսի 8-ին կայանալիք հայերեն Վիքիփեդիային նվիրված ԱՐՄԱԿԱԴ քննարկում դասախոսությանը:
Կքննարկվեն Վիքիփեդիայում հայերեն բովանդակություն ավելացնելու խնդիրներն ու օտար լեզուներով հայերի ու Հայաստանի վերաբերյալ նյութի հետ կապված հարցերը: Հանդիպմանը կմասնակցեն հայերեն Վիքիփեդիայի ամինիստրատորներ ու հեղինակներ։
Այս հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք 1-3 տողի սահմաններում Wikipedia վերնագրով անգլերեն կամ հայերեն լեզուներով ձեր մասին նամակ ուղարկել armacadem@yahoo.co.uk էլ. փոստի հասցեին։ Խնդրում ենք անպայման որպես նամակի վերնագիր նշել Wikipedia բառը։ Հանդիպման մանրամասները կուղարկվեն մինչև հունիսի 3 գրանցված մասնակիցներին։
Այս գրառումը կարելի է ընթերցել նաև Անգլերեն լեզվով:
Աղբբյուրը` ARMACAD.info
Հոդվածի գրանշումներ (tags)` ARMACAD, Armenian articles, Armenian content, Armenian internet, Armenian texts, Armenian wikipedia, wikipedia seminar, հայերեն բովանդակություն, հայերեն կոնտենտ, հայերեն մեդիա, հայերեն վիքիփեդիա, հայկական ինտերնետ, հայկական տեքստեր, վիքիփեդիա սեմինար| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 5,213









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.