IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » IT & ինտերնետ, Բիզնես միջավայր

Twitter-ը գործարկում է իր կոնտեքստ գովազդային համակարգը




World of tweets - twitter getting started monetization of the microblogs..Միկրոբլոգային աշխարհահռչակ Twitter.com համակարգը վերջապես հրապարակեց իր նոր գովազդային մոդելի մանրամասները, որի միջոցով համակարգի ղեկավարությունը կսկսի մոնետիզացնել իր հանրահայտությունը:

Արդեն այսօրվանից` ապրիլի 13-ից, Twitter-ը սկսում է ցուցադրել գովազդային հայտարարություններ իր որոնողական համակարգում կատարված որոնողական արդյունքների հետ միասին: Այս գովազդային պլատֆորմը կոչվում է Promoted Tweets.

Գովազդատուները կարող են գովազդել իրենց «թվիթները» (tweets), որոնք կհրապարակվեն որոնողական արդյունքներից առաջ` վերնամասում, այնպես, ինչպես այդ դեպքերում կատարվում է Google որոնողական համակարգում կոնտեքստային գովազդային տեքստերի ցուցադրության ժամանակ: Սակայն, մեկ էջում կցուցադրվի միայն մեկ գովազդային «թվիթ»:

Twitter-ի ներկայացուցիչների խոսքերով, այս գովազդային մոդելը թույլ կտա ապահովել կայուն եկամուտ:

P.S. Ինձ մոտ դեռևս ոչ մի կերպ չի ցուցադրվում գովազդային հայտարարություն :) Կարծում եմ պատճառը գովազդային հրապարակումների թիրախավորումն է, որի դեպքում Հայաստանից կատարված հարցումները չեն ընկնում գովազդային զոնայի մեջ…

Անհայտ է դեռևս նաև այն, թե ինչ ճանապարհով է կատարվում գովազդի պատվիրումը միկրոբլոգային այս համակարգում. առաջիկայում կփորձենք պարզել և ներկայացնել այդ ամենի մասին:

Վարդան Պապիկյան / iReport.am

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 2,696

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>