IT Club meeting #16
Ուրբաթ, ապրիլի 16-ին, տեղի ունեցավ IT-ակումբի 16-րդ հանդիպումը, որի ժամանակ ներկայացվում էին 2 թեմաներ:
X-Tech ընկերության տնօրեն Արման Աթոյանն իր գործընկերների հետ ներկայացրեց վեբ-անվտանգության ծառայության մոդելը, ինչպես նաև` թե ինչ տարբերակներով են հիմնականում վեբ-կայքերրը ենթարկվում հարձակման: Այսուհետ X-Tech ընկերությունը կառաջարկի նաև X-Tech Security վեբ-անվտանգության ծառայությունը, որից մոտակա ժամանակներում կարող են կայքերի ադմինիստրատորներն օգտվել անվճար` ընդամենը տեղադրելով իրենց կայքում X-Tech Security ծառայության փոքրիկ բանները:
հանդիպման երկրորդ մասում ՆեոՄեդիա նախագծի կողմից ներկայացվեց հայկական միկրոբլոգային համակարգը` Armenix.com անվանումով: Ներակերի կողմից հնչեցված հարցերին պատասխանեցին ՆեոՄեդաի նախագծի ղեկավարներ ՎարդանՊապիկյանը և Վարդան Գրիգորյանը: Ապրիլի 16-ից արդեն պաշտոնապես գործում է հայկական միկրոբլոգային համակարգը (www.Armenix.com), որը մոտակա 1-2 ամիսների ընթացքում կենթարկվի ֆունկցիոնալ և տեխնիկական փոփոխությունների, սակայն որի ընթացքում կգործի ողջ հզորությամբ:
Ներկայացնում ենք նաև հանդիպման ֆոտո-ռեպորտաժը.
Դիտեք ավելին Facebook-ում.
Տես նաև Armenix.com հայկական միկրոբլոգային համակարգի պրեզենտացիայի մասին պատմող նյութը.
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian microblog, Armenix presentation, IT ակումբ, IT-club meeting, Yerevan IT-Club, հայկական միկրոբլոգ, միկրոբլոգի պրեզենտացիա, նեոմեդիա| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 4,846

























































Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.