Հայկական IT զարգացումներ. IT-ակումբ, տեսլականներ Արման Աթոյանի կողմից
Հայկական ՏՀՏ ոլորտը, այսպես թե այնպես, զուգընթաց համաշխարհային զարագումներին, գրանցում է առաջընթաց, որն արդեն տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Սակայն հարց է. ի՞նչ արագությամբ և ճի՞շտ ուղղությամբ է արդյոք այն զարգանում:
Հայկական տեղեկատվական և հեռհաղորդակցության ոլորտի հետ ամենասերտ առնչություն ունեցող սուբյեկտի մասին ենք ներկայացնում, որը բառիս ամենաբուն իմաստով խրախուսում է հայկական ՏՀՏ ոլորտի առաջընթացին, զարգացնում հետաքրքրություն ոլորտի և ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների և խնդիրների հանդեպ:
IT-ակումբ. այսպիսի անվանումով ակումբային, ոչ պաշտոնական միջոցառումների սկիզբը եղավ 2009թ. օգոստոսի 28-ը: Ակումբի հիմքը դրել են և շարունակում են կազմակերպել Արման Աթոյանը (X-Tech ընկերություն) և Արիկ Շահումյանը (iSystems ընկերություն, նախկինում ներկայացնում էր BestBuy ընկերությունը):
Եվ, ինչպես նշում է Արմանը, ի սկզբանե ակումբի ստեղծման նպատակն էր ՏՀՏ ոլորտի հետ առնչվություն ունեցող ուսանողների և կազմակերպությունների համատեղ ոչ պաշտոնական միջավայր ստեղծելը, որի միջոցով ուսանողներն ու ՏՀՏ ոլորտի հանդեպ հետաքրքրված այլ անձինք կարող էին փոխանակել մտքեր, արտահայտել կարծիքներ, մշակել նախագծեր, որի արդյունքում էլ կարելի կլինի ստեղծել նոր` ստարտափ ՏՀՏ ընկերություններ:
Այս ուրբաթ` ապրիլի 2-ին, տեղի կունենա IT-ակումբի արդեն 15-րդ հանդիպումը: Որպես IT-ակումբի գործընկեր, միանշանակ կարող ենք ասել, որ հանդիպումների ընթացքում քննարկվող և ներկայացվող թեմաների շրջանակները գնալով ավելի ու ավելի են ծավալվում. Ակումբի առաջին հանդիպման օրվանից սկսած արդեն ներկայացվել և քննարկվել են ավելի քան 40 թեմաներ, հանդիպումների մասնակիցների ու ակումբով հետաքրքրվածների թիվն էլ գնալով ավելանում է:
Իսկ թե ինչ տեսլականներ կան Հայաստանյան ՏՀՏ ոլորտի հետ կապված, Արմանը նշում է, որ կարևոր է առավելագույնս ներգրավել ուսանողներին, որոնց մեջ հատկապես անհրաժեշտ է արթնացնել հետաքրքրություն և էնտուզիազմ` գտնել նոր ուղիներ, զարգացնել մտքեր, հաստատել կապեր արդեն գոյություն ունեցող և աճող ՏՀՏ ընկերությունների հետ, ինչպես նաև գործել ավելի ակտիվ:
IT-ակումբի շրջանակներում, ըստ Արման Աթոյանի, հնարավոր է շուտով, տարբեր ընկերությունների կողմից առաջարկվեն ռեալ նախագծերի պլաններ, որոնք պետք է իրագործվեն ակումբի մասնակիցների կողմից. Այն կարող է ենթադրել մասնակիցների ներգրավում բիզնեսների մեջ: Հենց այսպիսի մոտիվներով թեմա է ներկայացվելու վաղը` ակումբի 15-րդ հանդիպման ժամանակ Lime Tech ընկերության կողմից:
Նշեմ նաև, որ վաղը «ՀԱՅ ՎԵԲԵՐ» ռադիո նախագծի հաղորդման հյուր կլինի հենց Արման Աթոյանը, որի հետ անկասկած կունենանք հետաքրքիր զրույց ուղիղ եթերում` IT-ակումբի և ընդհանրապես` հայկական ՏՀՏ ոլորտի մասին:
IT-ակումբի առաջին հանդիպումից սկսած` iReport.am-ը լուսաբանել է ակումբի բոլոր հանդիպումներն ու միջոցառումները, ինչպես նաև մեր թիմը ներկա է եղել բոլոր հանդիպումներին և, անկասկած, լինելու է նաև հետագայում
Հուսով ենք նաև, որ ակումբի գործունեությունը ավելի կծավալվի Հայաստանում և այն կունենա իր հստակ դերը Հայաստանյան ՏՀՏ ոլորտի և IT-մշակույթի հետագա ճիշտ ձևավորման և զարգացման մեջ:
Նյութը` Վարդան Պապիկյանի / iReport.am
Հոդվածի գրանշումներ (tags)` Arman Atoyan, Armenian IT, interview, IT development, Արման Աթոյան, հայկական ինտերնետ, հայկական ՏՀՏ ոլորտ, հայկական ՏՏ, հարցազրույց| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,854









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.